|
 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
 |
ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ
ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ ՈՒ ՆՈՐ…
Այստեղ զգում եմ ինձ հպարտ, ազատ, վեհ, մտքերս թռիչք են գործում, ճնշում չկա ուսերիս վրա… Հորս տանն եմ դարերով, դարերով հորս տանը. թվում է, որ միշտ այստեղ եմ գտնվել, այստեղ եմ հասակ առել և հավիտյան այստեղ եմ լինելու այս հավիտենական գեղեցկության հետ…
Ավետիք Իսահակյան
Կան բաներ, որոնց մասին որքան էլ ամբողջականորեն ձգտենք խոսել, մեր ուժերից վեր է… Դրանք հնագույն հայկական մայրաքաղաքի, աշխարհի իսկական հրաշալիքներից մեկի` Անի քաղաքի ավերակներն են…
Կոնստանտին Պաուստովսկի
Զրուցակիցս Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն է, որը սիրով համաձայնեց մեզ հետ կիսել դեպի ՙԷրգիր՚ կատարած ուխտագնացության ընթացքում ստացած իր տպավորությունները, մտքերն ու խոհերը: Պատմում էր Աշոտ Մելքոնյանը, և նրա պատմությունը մերթ կարոտի, մերթ ափսոսանքի ու մերթ զայրույթի զգացումներ էր առաջացնում...
Երկրի կորստյան իրողությունը յուրաքանչյուր հայի խորը մտածմունքի տեղիք պետք է տա, յուրաքանչյուրս պետք է խորհենք և հասկանանք, թե ինչու± դա տեղի ունեցավ, ինչու± հենց մեր նկատմամբ: Արդյոք մեղավո±ր էինք և որն է երաշխիքը, որ հետագայում նման ճակատագրից ապահովագրված կլինենք:
Այս մտորումներն էլ մտավորականներիս խմբին ուղեկցեցին ՙԷրգիր՚:
Կտրեցինք անցանք Ջավախք աշխարհը և հատելով վրաց-թուրքական սահմանը` ոտք դրեցինք մեր պապերի հողին:
Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում գտնվող Չըլդր լճի ափին ենք, որ նախկինում Ծովակ է կոչվել: ՙԵրկնքից կաթած արցունքի ցողի է նման՚: Հենց նրա արևելյան ափով էլ իջանք Անի:
Անիի ավերակների ուսումնասիրությունը գիտական աշխարհի առջև բացեց միջնադարյան մի քաղաք, որը մարդկանց հիացրեց իր մշակույթով ու փառավոր անցյալով: Բոլորը, սկսած` Մառից, Թորամանյանից, Լեոյից, զմայլված են եղել Անիով. մի քաղաքով, որը 961 թվականից մեր պատմական մայրաքաղաքն է եղել: Քաղաք, որն իր պատմամշակութային կերպարով ուրույն տեղ ունի ոչ միայն հայկական, այլև համաշխարհային միջնադարյան քաղաքաշինության կուլտուրայում: Հազար ու մի եկեղեցիների քաղաք են կոչել Անին, քանզի հարյուր հազար բնակչություն ունեցող քաղաքում նվազագույնը 257 եկեղեցի է գործելիս եղել:
Միջնադարի ամենաճոխ վանական համալիրներից շատերը շրջապատում են Ախուրյանի հովիտը, որը հայկական ամենամեծ շրջաններից մեկի` Շիրակի մի մասն է կազմում: Այստեղ, ինչպես և բազմաթիվ այլ վայրերում, այդ համալիրներն են եղել հայ մշակույթի պահապանները: Ցավոք, դրանց մեծ մասը Անիի նույն ափին են, ուստի ՙբնական քայքայումը՚ մի կողմից, հայկական անցյալը անէացնելու միտումնավոր ճիգերը` մյուս կողմից, շատ բան չեն թողել այդտեղ:
Բագրատունյաց Հայաստանի նշանավոր մայրաքաղաքը, որ Գյումրիից ընդամենը հիսունհինգ կիլոմետրով է հեռու, պատկանել է Կարսի Վիլայեթին և գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրությամբ եռանկյունաձև հրվանդանի վրա: Զբաղեցրած տարածքը 150 հա է կազմել: Ամբողջ քաղաքը շրջապատված է եղել հզոր պարիսպներով, որոնք ունեցել են քառասուն դռներ` իրենց անուններով: Հյուսիսից քաղաքը պաշտպանվել է երկշերտ հզոր պարիսպներով, որը կառուցել է Սմբատ Բագրատունին 989 թվականին: Արևելքից քաղաքը սահմանազատվել է Գայլաձորով, հարավից` Ախուրյանի կիրճով, հարավ-արևմուտքից` Անի գետով, Ծաղկոցաձորով և Իգաձորով: Այս բոլորն Անին դարձրել են անառիկ:
Պետք է երկու կողմից տեսնել Անին, որովհետև թագավորությունը բոլորում է Անիի թե° արևելքը, թե° արևմուտքը: Հայաստանի Հանրապետության կողմից, ուր ափն ավելի բարձր է, շքեղ համայնապատկեր է բացվում, սակայն գետի մյուս կողմից է, որ պետք է գնալ ու տեսնել այն, ինչ մնացել է նրա կարճատև (հազիվ մեկուկես դար) և փառավոր անցյալից:
Իր ճարտարապետական ոճի շնորհիվ` ամենից շատ հայտնի է Անիի Մայր եկեղեցին (կառուցել է Տրդատ ճարտարապետը): Գեղեցիկ քանդակների, արտաքին զարդարանքների հետ միասին այն ունեցել է նաև մի այնպիսի առանձնահատկություն, որը համաշխարհային ճարտարապետության մեջ հետագայում ձևավորվեց որպես ՙգոթական ոճ՚:
… Քայլում ենք փլատակների միջով և զարմանում, որ հազար ու մի եկեղեցիներից գոնե քսանը մինչև այսօր կիսականգուն են մնացել… Փրկիչ եկեղեցին է, որը 1954 և 1956 թթ.-ին երկու անգամ պայթեցվել է և, որից կեսն է միայն մնացել: Ձորի ՙպռնկից կախված՚ Տիգրան Հոնենցի եկեղեցին է, որի գավիթը քանդվել է, և որմնանկարները բաց երկնքի տակ են: Աբուղամրեց Սուրբ Գրիգոր եկեղեցին է և Առաքելոց եկեղեցին, քաղաքի ամենահարավային մասում գտնվող Աղջկա Բերդն է, Սուրբ Գրիգոր վանքն է ու Պարոնի պալատը…
Խծկոնքի շքեղության (թրքերենով ՙՊեշքիլիսե՚, այսինքն` ՙՀինգ եկեղեցիներ՚) մասին էլ գիտենք բոլորս: Դրանցից մեկի կեսն է պահպանվել: Գրիգոր Լուսավորչի Զվարթնոցատիպ տաճարից կամ Գագկաշեն եկեղեցուց հիմքերն են միայն մնացել: Կուսանաց վանքն էլ կառուցված է անմիջապես գետի ափին` հենց սահմանի մոտ: Այստեղ նկարահանել չի թույլատրվում, սակայն մեզ հաջողվեց ասկյարների աչքից վրիպել ու մի քանի լուսանկարներ անել: Հովվի եկեղեցուց էլ, որ Անիի ամենաուշագրավ կոթողներից է և գտնվում է նրա պարիսպներից դուրս, շատ բան չի մնացել: Ըստ ավանդության, եկեղեցին կառուցել է մի հովիվ, որին զատկի օրը, մարդաշատ լինելու պատճառով, չի հաջողվում մտնել Անիի եկեղեցիներից մեկը: Այս եռահարկ գողտրիկ մատուռը մի հանճարեղ ստեղծագործություն է: Այն աստղաձև շենք է, որի ներսում, ստորին հարկի պատերից, բարձրանում են վեց որմնասյուներ: Դրանց վրա հենվող կամարները հավաքվում են առաստաղի կենտրոնում, որտեղ պետք է սյուն լիներ` կենտրոնի կամարները և նրանց վրայի ծանրությունը պահելու համար: Բայց այդ սյունը չկա: Կամարները միմյանց սեղմվելով պահում են իրար: Սյան տեղում կախված է եղել մի գեղեցիկ ջահ: Թորոս Թորամանյանը եկեղեցին համարել է ՙմիջնադարյան Հայաստանի ճարտարապետության պսակը՚:
Ավերվել են նաև Անիի հայտնի շարժական կամուրջը, մասունքներ են մնացել բաղնիքներից և առանձին քաղաքացիական շինություններից: Գրեթե ոչինչ չի մնացել Աշոտաշեն պարիսպներից, որ դեռևս շատ ժամանակ առաջ հայտնաբերել էին Մառը և Թորամանյանը:
Անիի հարավային մասում, մի վիթխարի ժայռի վրա է գտնվում քաղաքի Միջնաբերդը: Արևելյան կողմից ժայռը գրեթե ուղղահայաց իջնում է դեպի Ախուրյանի ձորը: Ամբողջ ժայռագագաթը ծածկված է փլատակների շեղջերով:
Վիթխարի ցավ ես ապրում, որ երկրիդ ու ազգիդ ճարտարապետական գոհարների ՙօգնության աղերսանքներին՚ անկարող ես արձագանքել…
Պատմությունն այստեղ դեռ խեղաթյուրված է
Որքան էլ տարօրինակ թվա, Անիի եկեղեցիների պատերին փակցված բոլոր ցուցանակները գրեթե ճշմարտացիորեն արտացոլում են պատմական իրադարձությունները: Ինչու± գրեթե` բացատրեմ: Ամեն ինչ կարծես իր տեղում է, բայց չկա ամենագլխավորը` ՙէրմենի՚ բառը: Ցուցանակները վկայում են Անիի` հայկական և մայրաքաղաք լինելու փաստերը, բայց թե այն ո±ր երկրին է պատկանել, պարզ չէ: Մի վրիպում, այդուհանդերձ, թուրքերը թույլ են տվել. քաղաքի մուտքի մոտ, Սմբատաշեն պարիսպների վրա մի ցուցանակ կա, որի վրա գրված է` ՙքանի որ մայրաքաղաք Անին գտնվում է հարևան Հայաստանի սահմանակցությամբ, լուսանկարելն արգելված է՚: Եթե մի փոքր տրամաբանություն ունեցող զբոսաշրջիկ լինի, կհասկանա, որ մայրաքաղաքը, որն անշուշտ, Օսմանյան կայսրության մայրաքաղաքը չպետք է լիներ, գտնվելիս է եղել անմիջապես գետից այն կողմ գտնվող մի երկրի հարևանությամբ, որը Հայաստանի Հանրապետությունն է: Ես չեխ զբոսաշրջիկներից մեկին հարցրի, թե իր կարծիքով Անին ու±մ մայրաքաղաքը կարող է եղած լինել: Մի փոքր մտածելուց հետո պատասխանեց` Հայաստանինը, որովհետև գետից այն կողմ Հայաստանն է:
Երջանկահիշատակ Սրբազան Մեսրոպ Աշճյանը, որը մեզնից դեռ երեք տասնամյակ առաջ էր բախտ ունեցել Անիում լինել, պատմում էր. ՙ1977 թ.-ին, երբ այցելել էինք Անի, թուրք էքսկուրսավարը ֆրանսիացի զբոսաշրջիկներին պատմում էր Անիի պատմությունն առանց ՙհայ՚ բառը գործածելու` բյուզանդական դարերից անցնելով օսմանյան ժամանակաշրջան: Երբ իր ուշադրությունը հրավիրեցի այն փաստի վրա, որ Անին Կոստանդնուպոլսի իշխանության տակ գտնվել է ընդամենը տասնինը տարի` 1045-1064 թթ.-ին, երբ թուրք սելջուկներն այն խլել էին Բյուզանդիայից, անկեղծորեն խոստովանեց, թե տեղյակ չէ՚:
Ահա ինչպես են պատմությունը Թուրքիայում սովորեցնում:
Անշուշտ, դանդաղ առաջխաղացումը երևում է. Եվրոպայի դռնից ներս մտնելու համար Անկարան ստիպված է գոնե ձևականորեն որոշ քայլերի դիմել, սակայն դեռ շատ բան կա անելու:
Անին այսօր
Այդ հարուստ ու բերդաշեն քաղաքից այսօր մնացել են բազմաթիվ պալատների, եկեղեցիների ու քաղաքը շրջապատող պարիսպների ավերակները:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մի քանի միլիոն դոլար է տրամադրվել Անին գոնե ցանկապատելու համար, որովհետև այն պարզապես անասունների արոտավայրի է վերածվել: Քանի անգամ որ եղել եմ այնտեղ, միշտ տեսել եմ կենտրոնական մուտքից ելումուտ անող և անխռով արածող անասունների: Մոտակա Օջախլը քրդական գյուղն ամբողջապես կառուցված է Անիից տարված սրբատաշ քարերով:
Վերջերս կարծես թե վերանորոգման չնչին աշխատանքներ են սկսել տարվել: Խայտառակ ձևով փոքրիշատե նորոգվել են նաև Սմբատաշեն պարիսպները: Սելջուկյան ոգին է գերիշխում` խայտաբղետ, անհարկի խճանկարային պատկերներով, ինչը հատուկ չէ հայկական ճարտարապետությանը: Որոշ տեղեկությունների համաձայն` թուրքերը մտադիր են նաև Մայր տաճարը նորոգել: Ճիշտ է, կռահում ենք, որ նրանք զբոսաշրջիկներին այնտեղ գրավելու միջոցով են ուզում զարգացնել պետության առավել թույլ զարգացած տարածքների` մասնավորապես արևելյան հատվածի տնտեսությունը, այսուհանդերձ, համոզված ենք, որ առանց հայ մասնագետների հնարավոր չէ դա անել, որովհետև ճարտարապետությունն ունի իր գաղտնիքները, որոնց անհնար է տիրապետել` առանց պատմական աղբյուրներն ուսումնասիրելու: Աղթամարի հարցում, համենայն դեպս, նրանք դրանում համոզվեցին:
Մեր հուշարձանների ՙհաշվին՚ գումար աշխատելու մոլուցքով տարված և, անշուշտ, նաև հայերի` հայրենիք վերադառնալու իմաստով, նրանք փորձում են խնդիրը լուծել ճիշտ հակառակ տեսանկյունից: Ըստ նրանց` հայ զբոսաշրջիկն իր պատմական հայրենիքում լինելով, իր երազած հայրենիքում Քրդստան կամ Թուրքիա տեսնելով` ստիպված հոգեբանորեն հաշտվում է դառը իրողության հետ: Սակայն, կարծում եմ, այս հարցում էլ նրանք սխալվում են: Անպայման գալու է հատուցման ժամը…
(շարունակելի)
Խմբագրությունը խորին շնորհակալություն է հայտնում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
|
|
|
|
|
 |
ՄԵԾ ԳՈՐԾԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
ԵՐԲ ՇԱՐժՈՒՄԸ ԼԵԶՈՒ Է ԱՌՆՈՒՄ
Արվեստի դրսևորման համար խոսքը բոլորովին էլ առաջնային չէ. իմաստավորված, պլաստիկ շարժումը երբեմն շատ ավելի պերճախոս կարող է լինել: Այդպիսին է մնջախաղը` յուրօրինակ մտածողություն, որ միացնում-նույնացնում է բառն ու շարժումը: Եվ այս մտածողությունը հնարավորին խորությամբ բացահայտելու համար էլ զրուցում ենք Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ:
- Ինչո±ւ մնջախաղ:
- Պետք է ասեմ, որ մնջախաղով ես շատ փոքր հասակից սկսեցի զբաղվել. ուղղակի այդպես ստացվեց: Շատ պատահականորեն ինձ մի ստուդիա տարան իմ ընկերները, ավելի ճիշտ, Արթուրը Բախտամյան: ՙԼուսաշխի՚ տանը, որ գտնվում էր Պուշկինի փողոցի անկյունում, գործում էր մնջախաղի ստուդիա, որը ղեկավարում էր Լևոն Իվանյանը: Այդ ժամանակ ընդամենը իններորդ դասարանում էի: Ես ծանոթացա մնջախաղին, և ինձ հետ միանգամից ինչ-որ զարմանալի ու անհասկանալի բան կատարվեց: Ես միանգամից որոշեցի, որ պետք է զբաղվեմ հենց այդ գործով, որովհետև մինչ այդ չէի ճշտել, թե ինչ պիտի անեմ ապագայում: Ճիշտ է, դրան զուգահեռ ռադիոյում մանկական հաղորդումներ էի վարում, այսինքն` ձայնի վրա, որպես արտահայտչամիջոց, աշխատված էր շատ: Տարիներ հետո էլ, ուսանողության շրջանում, ես զուգահեռաբար և° մնջախաղով էի զբաղվում, և° ռադիոյում հաղորդումներ էի վարում: Իսկ ավարտելուց հետո սկսեցի աշխատել որպես ռեժիսոր ռադիոյի մանկական խմբագրությունում: Հիշում եմ, այդ շրջանում իմ մասին ասում էին. ՙԵրբ որ երևում է` չի խոսում, երբ որ խոսում է` չի երևում՚: Իրականում ինձ շատ դուր էր գալիս նաև ռադիոն, այսինքն` ձայնը, ձայնի հետ աշխատանքը: Իսկ մընջախաղը մի այլ պատմություն է, որովհետև այն առանձին մի աշխարհ է, թատրոնի աշխարհ, և անչափ միստիկ ու կախարդական ինչ-որ բան է կրում իր մեջ: Պահեր եղան նույնիսկ, որ փորձեցի կտրվել այդ աշխարհից, բայց ոչինչ չստացվեց. ոտքերս, անկախ իմ կամքից, շարունակ ինձ հետ էին վերադարձնում դեպի այդ աշխարհը: Ու այս տարի արդեն լրանում է տասը տարին, ինչ ես ղեկավարում եմ այս թատրոնը:
- Կա±ն սկզբունքներ, որ դրված են Ձեր թատրոնի հիմքում:
- Փորձում ենք մեր թատրոնի համար անհրաժեշտ մի նշաձող ապահովել` հաշվի առնելով, իհարկե, նաև համաշխարհային մնջախաղի այսօրվա նվաճումներն ու մակարդակը: Եվ ոչ միայն մնջախաղի, այլև ընդհանրապես թատրոնի ու շարժողական արվեստի: Եվ փորձում ենք այդ նշաձողը բարձր պահել: Պետք է ասեմ, որ անցյալ տարին, օրինակ, շատ բեղմնավոր էր մեր համար: Ճիշտ է, այդ մասին երևի շատերը չգիտեն. ընդհանրապես ոչինչ չի տպվել: Մենք ոչ ոքի չենք դիմել, որ գրեն մեր գործերի մասին: Եթե այսօրվա չափանիշներով նայենք, գուցեև դա սխալ տեսակետ է, բայց մյուս կողմից` չես կարող քեզ թույլ տալ գովազդել մի բան, որը դու անում ես: Կարելի է, իհարկե, թատրոնի գործունեությունը գովազդել, բայց այսօրվա մեր հանդիսատեսն ընկալունակության մի քիչ այլ համակարգ ունի: Մանավանդ, երբ տեսնում ես, թե ինչ չափորոշիչներ կան: Ասվածը վերաբերում է մշակույթին ընդհանրապես: Խոսում, դժգոհություն են հայտնում, ասենք, այն մասին, թե որքան լավ են իրենց դրսում ընդունում, իսկ այստեղ չեն ընդունում: Ես կարծում եմ, որ նման մոտեցումները սխալ են: Մեզ, երևի թե, ամենալավն են դրսում ընդունում: Անցյալ տարի, օրինակ, խաղացինք Իտալիայում` Հռոմում: Փայլուն ներկայացում էր: Այնպիսի ընդունելություն եղավ, որ մեր դեսպանատունն ուղղակի հպարտ էր, որ մենք Երևանում այսպիսի թատրոն ունենք: Ես դեսպանի խոսքերն եմ ասում, որ եկավ ու շնորհակալություն հայտնեց: Իտալացիներն էլ էին շատ տպավորված: Դե մեր հանդիսատեսների մեծ մասը, պարզ է, օտարներն են: Նրանց հետ մենք խնդիր չունենք: Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ասել, թե տեսեք, օտարները մեզ շատ լավ ընդունում են, իսկ դուք մեզ այստեղ վատ եք նայում, կամ շենք չեք տալիս, կամ դրա նման մի բան: Դա արդարացի չի լինի: Ես մտածում եմ, որ կան խնդիրներ, ու այդ խնդիրները պետք է լուծվեն: Եվ չի կարելի փնովել հանդիսատեսին: Բոլորովին կարևոր ու հիմնավոր չի այն փաստարկը, որ եթե դրսում քեզ լավ են ընդունել, ուրեմն դու լավն ես: Դա բոլորովին էլ այդպես չէ: Նախևառաջ, դա իմ կարծիքն ու համոզմունքն է, պետք է լավը լինել սեփական երկրի ներսում: Ես միշտ ավելի մեծ հաճույքով խաղացել եմ մեր` թեկուզև փոքրաթիվ հանդիսատեսի առաջ, իսկ մենք քիչ հանդիսատես ենք ունենում: Նախ` ժանրն է այդպիսին, երկրորդ` մնջախաղի արվեստի շատ սիրահարներ չկան, գուցե նաև այն պատճառով, որ շատ չի պրոպագանդվում: Թեպետ ես մտածում եմ, որ այն շատ գեղեցիկ արվեստ է, և ան-հրաժեշտ է, որ ամեն մարդ գոնե մի անգամ այն տեսնի, մասնակից լինի, առնչվի այդ արվեստի հետ: Կարծում եմ, որ մենք ավելի շատ մեր մասին պիտի մտածենք, քան մեզ վերաբերվելու մասին: Եվ այդ պատճառով էլ ես ավելի շատ տրամադրված եմ, որ մենք պետք է ձգտենք անընդհատ կատարելագործել մեր ունեցածը, տաշել, մշակել, ավելի բյուրեղացնել, ձգտել հասնելու կատարելության: Այնպես որ, հիմնականում մենք մեզնով ենք զբաղված, քանի որ դա շատ կարևոր խնդիր է: Ինքս իմ մասին ասելիք չունեմ, քանի որ այս գործով եմ զբաղվում: Աշխարհում է այդպես` ինչքանով որ գիտեմ պատմությունը: Ամեն երկրում, ամեն ժամանակաշրջանում միշտ հայտնվում են ինչ-որ մարդիկ, թեկուզ փոքրաթիվ, ասենք` մի տասը-տասնհինգ հոգի, ովքեր այդ ժամանակահատվածում պատասխանատու են այս արվեստի համար: Ու այս արվեստի պատասխանատվության խնդիրն է, որ մենք, մեր համար շատ դժվար պայմաններում, ուսներիս դրած տանում ենք այսօր:
- Ի դեպ, ի±նչ պիեսներ էիք ներկայացրել Հռոմում:
- Հռոմում մենք խաղացինք ՙԴևը՚, որը մեր դեսպանատան աշխատակիցների և հյուպատոսի պնդմամբ վերանվանեցինք ՙՍպիրիտելլա՚, այսինքն` ՙՀոգյակ՚: Դա անցյալ տարի ենք բեմադրել, Յուրի Կոստանյանի բեմադրությունն է` արված ֆանտաստիկ կոմեդիայի ժանրում: Իր հոգեբանությամբ` շատ տպավորիչ, հետաքրքիր ու շատ հայկական պիես է իրոք: Աբստրակտ, միևնույն ժամանակ` շատ ճանաչելի ու կոնկրետ: Հետաքրքիր պատմություն է մարդու մասին` հիմնված հարս ու փեսայի, սկեսուրի և այլոց պատմությունների վրա: Իտալացիները շատ տպավորված էին: Մի քանի պրոդյուսերներ նույնիսկ մոտեցան, առաջարկներ արեցին, թեպետ կոնկրետություն դեռ չկա: Նրանց տպավորությամբ` ՙեվրոպական մակարդակի թատրոնը Երևանում ի±նչ գործ ունի՚: Շատ հաճելի էր, իհարկե, նման մտքեր լսելը, բայց իմ պահանջը, միևնույնն է, դերասաններից շատ-շատ բարձր է, որպեսզի շարունակեն շատ աշխատել իրենց վրա:
- Ո±րն է մնջախաղի դերասանի առանձնահատկությունը:
- Գիտեք ինչ, մնջախաղը ինքնատիպ արվեստ է: Փորձեք պատկերացնել այսպիսի մի բան: Դրամատիկական որևէ թատրոնից, խոսող թատրոնից, դերասան է դուրս գալիս: Գնում է այլ թատրոն, նրան ընդունում են, հաջորդ օրը դեր են տալիս, իսկ մեկ ամիս անց նա արդեն բեմում է: Ուրիշ խնդիր չկա: Մեր պարագայում լրիվ ուրիշ է. ամենօրյա մարզում, ամենօրյա աշխատանք մարմնի հետ: Առնվազն երկու-երեք տարի դերասանը պետք աշխատած լինի իր մարմնի հետ, որպեսզի պիտանի լինի բեմ բարձրանալու: Ես նկատել եմ մի հետաքրքիր օրինաչափություն: Յոթից տասը տարի է հարկավոր, որպեսզի դերասանը բացվի որևէ ներկայացման մեջ: Ավելի շուտ, ոչ թե բացվի, այլ փայլի: Ավելի շուտ են բացվում, բայց փայլում են այ այդքան տարի աշխատելուց հետո: Մեզ մոտ նման դեպքեր եղել են: Վերջին ներկայացումներից մեկում, օրինակ, փայլում է մի դերասան, որը տասը տարի աշխատել է նորմալ, մակարդակով, բայց չի փայլել: Մեկ ուրիշը, մի այլ ներկայացման մեջ, փայլում է ութ տարի աշխատելուց հետո: Այսինքն` այդ ժամանակը հարկավոր է, որ դերասանը լիովին ըմբըռնած լինի, թե որտե±ղ, ի±նչ արվեստի մեջ է ինքը գտնվում: Սա շատ յուրահատուկ արվեստ է: Բեմի վրա կատարվածն այդքան հեշտ չի տրվում:
- Ո±վ կարող է դառնալ մնջախաղի թատրոնի դերասան:
- Համեստ մարդը: Այն մարդը, ով խնդիր ունի ինքն իր հետ, և ոչ թե դրսից որևէ մեկի` բեմադրիչի, մշակույթի նախարարի կամ, չգիտեմ, կուսակցական ինչ-որ լիդերների: Ով կռիվ ունի իր հետ և ուզում է լուծել այդ խնդիրն իր ներսում, նա կարող է դառնալ մնջախաղի դերասան:
- Ի±նչ է տալիս մնջախաղը հանդիսատեսին:
- Մեր ներկայացումներում եղած, դրանցից բխող էներգետիկան պարունակում է նաև մի գաղափար, որը մարդուն հնարավորություն է տալիս ինքն իրեն բացահայտել ինչ-որ տեսակի մեջ, ինչ-որ տեղում, ինչ-որ գործում: Այսինքն` այդ ամեն ինչի մեջ ինքն իրեն տեսնելու, ինքն իրեն բացահայտելու, ճանաչելու իմաստ կա: Ասել է թե` ներկայացումը դառնում է շարժիչ ուժ, դառնում է մեծ խթան, որ մարդը կարողանա այդ օրը լավ ապրել, հաջորդ օրն էլ լավ ապրել, մյուս օրն էլ: Իսկ եթե հաջողված ներկայացում է, գուցե այդ հոգեվիճակը նրա մոտ տևի մի ամբողջ ամիս: Դա մի տեսակ կոնցենտրատ է, որ մտնում է նրա մեջ ու նրա մեջ բացվում: Հաճախ ինքը նույնիսկ չգիտի, թե ինչո±ւ է իր տրամադրությունն այդքան բարձր. հիշում է իր մեջ տպավորված պատկերները, ու դրանք նրան օգնում են: Եվ դա արվեստի խնդիրն է ընդհանրապես: Արվեստը պրոպագանդայի համար հո չի±, ինչպես հիմա է դարձել: Դա մարդու մասին պատմող, մարդուն օգնող մի ասպարեզ է, որը ստեղծագործողին թույլ է տալիս ուսումնասիրել մարդու ներաշխարհը, իսկ հանդիսատեսին` նույն ձևով տեսնել, բացահայտել իր համար այդ ուսումնասիրությունները: Եվ հենց դա է թատրոնը: Ո°չ դաստիարակչական, ո°չ հայապահպանության… Թատրոնը, այո, ունի նաև այդ ֆունկցիաները, չի կարող չունենալ, բայց ոչ առաջնային: Առաջնայինն այն է, ինչ-որ ես ասում եմ: Այնինչ, ցավոք սրտի, մեզանում շատ հաճախ տեսնում ենք, որ այդ երկրորդը դարձել է առաջնային, իսկ առաջնայինն իսպառ անհետացել է, չքացել, գոյություն չունի: Այսինքն` մարդը զբաղված է ոչ իր մասնագիտությամբ, զբաղված է ամեն ինչով, միայն ոչ թատրոնով: Դա է պատճառը հաճախ, որ մենք արձանագրում ենք, թե ինչքան վատորակ ներկայացումներ ունենք մեր թատրոններում: Որովհետև այդ հիմնական, գեղագիտական, գլխավոր գիծը չի պահպանվում, դերասաններն անընդհատ սայթաքում, դուրս են ընկնում այդ գծից: Հետո, հանդիսատեսը շատ տարբեր է լինում: Ասենք` չին հանդիսատեսը: Անցյալ տարի մենք Չինաստանում էլ եղանք, խաղացինք Պեկինում ու Շենյանում: Դա շատ տարօրինակ ու մեր համար անսպասելի հանդիսատես էր: Ներկայացման ողջ ընթացքում չէինք զգում հանդիսատեսին, նրա սառնությունը կամ ջերմությունը, բայց հանկարծ, կայծակնային արագությամբ, բուռն ռեակցիան ցնցում է ամբողջ դահլիճը: Իտալացի հանդիսատեսների մոտ օվացիաներ են, եթե ներկայացումն իրենց դուր է եկել: Մեզ, օրինակ, մի տասը րոպե դուրս չէին թողնում, ծափահարում էին անընդհատ: Ինչպիսին է մե±ր հանդիսատեսը: Անկեղծ ասեմ, եթե լինում է օվացիա, ես միշտ մի քիչ վախենում եմ դրանից: Ինձ թվում է` ինչ-որ բան այն չի: Իսկ երբ լինում են զուսպ ծափահարություններ, ես մտածում եմ, որ հանդիսատեսը սկսել է աշխատել իր ներսում, սկսել է ինչ-որ բանի մասին մտածել, ու նրան հարկավոր է տպավորությունները կիսելու համար շուտով դուրս գալ դահլիճից: Այսինքն` ծափահարությունը նրա համար մեծ ակտ չէ, որ պետք է կատարել: Նրա համար շատ ավելի կարևոր է իր ներսում քննարկել այդ խնդիրը` հետո, դահլիճից դուրս:
- Ո±վ է ձեր հանդիսատեսը:
- Մնջախաղի թատրոնի հանդիսատեսը, իմ տեսակետից, այն մարդն է, ով նախևառաջ ցանկություն ունի գեղեցիկ բան տեսնելու: Բայց նա նաև խնդիր ունի, որն ավելի կարևոր է, ինքնաճանաչման խնդիր: Նրանք հիմնականում երիտասարդներ են, ուսանողներ. երևի այն, ինչ մենք ենք անում, նրանց դուր է գալիս: Եվ օտարներ են` Երևանում աշխատող տարբեր միսիաներից: Գրեթե միշտ օտարներ լինում են մեր ներկայացումներին: Իմիջիայլոց, մեր այսօրվա երեխաները շատ լավն են, ու նրանք լուրջ պրոբլեմներ ունեն: Նրանց գեղեցիկի հետ առնչվող ոչինչ ցույց չեն տալիս, չեն մատուցում, և այս երեխաները կրակն են ընկել: Նրանց Բախ ես տալիս լսելու, զարմանում են, ասում են` այս ի±նչ է, այսպիսի երաժշտությու±ն կա: Չի լսել, ոչ մի անգամ չի լսել: Ու սկսում է սիրել Բախ: Նրան Բախի մասին չեն պատմել, չեն ասել ուշադրություն դարձնի, ասենք, այս ու այս հատվածներին: Երաժշտական նյութը ոչ թե ճիշտ չի մատուցվել, այլ չի մատուցվել ընդհանրապես: Եվ այս երեխաները մի տեսակ ներքին սով ունեն ու ասես բնազդով են առաջնորդվում: Երեխան բնազդով եկել, ընկել է այս թատրոնը, հավանել է ու էլի գալիս է: Գալիս է, որ ինչ-որ կերպ լըցնի այդ դատարկը: Ասեմ ավելին: Մի բանվոր տղա կար, եռակցող: Էդ տղան իր տեղն ուներ մեր հին թատրոնում: Ես նույնիսկ ասում էի, որ նրան այլևս տոմս չվաճառեն, այլ հրավիրատոմս տան միշտ, որովհետև ինքը ոչ մի ներկայացում բաց չէր թողնում, նույնիսկ` ընթացիկ: Այսինքն` նույն ներկայացումը նա 30-40 անգամ նայել էր, բայց միշտ գալիս էր: Գնում էր իր տոմսը ու միշտ նստում նույն տեղում, ի°ր տեղում: Հետո ծանոթացանք: Ամուսնացած էր, երկու երեխա ուներ, բայց միշտ գալիս էր ու մենակ էր գալիս: Ուրեմն ինչ-որ հետաքրքիր կապ կար, որ կապել էր նրան այդ թատրոնին:
- Հայկական մնջախաղն ունի± ավանդույթներ:
- Ասեմ ձեզ, որ մենք հիմա մի շատ լուրջ գործով ենք զբաղված նաև: Իմ առաջին բեմադրությունը, կոչվում է ՙՇերանիկ՚, ես արեցի 2005 թ.-ին: Միջնադարյան մանրանկարչության վրա հիմնված ներկայացում է, իսկ ավելի կոնկրետ` թեման վերցված է Հաղպատի ավետարանից, տերունական աղոթքների էջերից, մանրանկարներից, և հերոսն էլ այնտեղից է: Շերանիկը հենց այդ ավետարանում նկարված է, ու նրա գլխավերևում գրված է. ՙՇերանիկ, քանի գաս, ձուկն բեր՚: Մնացած բոլոր հերոսներն էլ այդ ավետարանից են: Եվ քանի որ գիրքը գրվել է Հաղպատում, բայց նը-կարազարդվել է Անիում` Մարգարե ծաղկողի կողմից, ավետարանն ավելի շուտ Անիի դպրոցին է պատկանում: Ուստի մենք փորձեցինք ավելի շուտ Անիի այդ տարիները վերականգնել և, հատկապես, այն շրջանը, երբ ավետարանը գրվել է: Այսինքն` ժամանակը մի քիչ խախտելով (ընդամենը 20 տարի)` մոնղոլների արշավանքը և Անիի կործանումը մոնղոլների կողմից: Եթե ստույգ հաշվելու լինենք, արդեն երկրորդ կործանումը, երբ այն խլեցին Զաքարյաններից: Մի խոսքով, այդ շրջանն ենք փորձել ներկայացնել` մի քիչ անսովոր, շարժման տեսակի մեջ: Ինչո±ւ եմ այսքան մանրամասնում այս պատմությունը: Որովհետև մենք այսօր փորձում ենք շատ լրջորեն անդրադառնալ հայկական դասական ՙպանտոմիմ՚ ասվածին, որի մասին միայն շատ հեռավոր ակնարկներ ունենք. մեր մատենագրության, մանրանկարչության և գիտական աշխատությունների մեջ հանդիպող ինչ-որ պատառիկներ ու փշրանքներ, որոնք, հասկանալի է, լիարժեք պատկերացում չեն տալիս: Ավելին: Հնարավոր չէ իմանալ, թե ինչպես են շարժվել: Ու ես գնացի մի քիչ ավելի խորը ուսումնասիրման ճանապարհով` հաշվի առնելով այդ շրջանի բոլոր մյուս մշակութային տեսակներն ու դրանց օրինաչափությունները, ասենք` ճարտարապետությունը, երաժշտությունը, մատենագրությունը, պոեզիան, նը-կարչությունը, մանրանկարչությունն ու մատենական մանրանկարչությունը, և փորձեցի այդ շղթայի մեջ ինչ-որ օրինաչափություն գտնել և այդ օրինաչափության մեջ լուծում տալ ՙՇերանիկ՚ ներկայացմանը: Եվ ինձ թվում է, որ ինչ-որ նախադրյալներ մեր մտահղացման մեջ արդեն երևում են: Հիմա ես սկսել եմ նույն թեմայի մեջ երկրորդ ներկայացումը` Դ. Դեմիրճյանի շքեղ ու շատ հայտնի ՙԳիրք ծաղկանց՚ վիպակի հիման վրա: Ներկայացումը հենց այդպես էլ կոչվելու է, թեպետ սյուժեից մի փոքր կշեղվենք: Ամեն դեպքում, դա մագաղաթյա գրքի և վիպակի հերոս երեխայի պատմությունն է լինելու: Եվ մենք կրկին շարունակելու ենք հայկական ավանդական տեսակի մնջախաղի գործնական ուսումնասիրությունը: Աշխարհում մնջախաղի թատրոններ շատ կան, ու դրանք տարբեր են: Բայց մենք գիտենք, որ գոյություն ունեն այնպիսի թատրոններ, որոնք միայն այդ ժողովրդին են հատուկ և իրենց տեսակով խիստ ազգային են: Օրինակ` շատ ինքնատիպ ու յուրահատուկ ճապոնական թատրոնը, կամ հնդկական ՙԿաթխակալի՚ պանտոմիմը, կամ չինական ՙԿխմերական՚ բալետը: Եվ ես իմ առաջ խնդիր եմ դրել, որ փորձենք գտնել մնջախաղի մի տեսակ, որը հնարավոր կլինի անսխալ տարբերել և ասել, որ այ դա° հայկական մնջախաղ է: Այսինքն` ոչ թե թեմայի, այլ ձևի տեսանկյունից: Թեման կարելի է վերցնել թեկուզ Շեքսպիրից, կամ որևէ այլ հայտնի հեղինակից: Առաջնայինն այն է, երբ ձևը լեզու է դառնում: Ենթադրենք, երբ Արամ Խաչատրյան ես լսում, հասկանում ես, որ նրա ստեղծագործությունը հայերեն է, ասես հայերեն լեզվով գրված երաժշտություն լինի: Կամ, ասենք, նայում ես Արշիլ Գորկու նկարներն ու տեսնում, որ դրանց գույներն ու գծերը հատկապես շատ հայկական են: Նույն հայկական գծերը կարելի է հանդիպել Վասպուրականի մանրանկարչության մեջ, այսինքն` տեսնում ես հայկական կապը, շարունակությունը: Ես գրքային, արվեստաբանական մտքեր չեմ ասում. այդ կապը ինքս իսկապես տեսել ու զգացել եմ: Հենց այս համատեքստի մեջ, երբ լեզուն հենց ձևն է, ոչ թե զուտ լեզուն, կարելի է գըտնել, վերակենդանացնել, մասամբ էլ ստեղծել մի այնպիսի ձև, որը հնարավոր կլինի անսխալ տարբերակել և կոչել մնջախաղի հայկական լեզու: Դրանք շարժման ձևերն են, ժեստերը, հաճախակի օգտագործվող ազգային խաղերը, որոնք ինչ-ինչ փշուրների տեսքով էլի պահպանված կան: Ինչո±ւ հրաժարվենք այն ավանդույթներից, ինչ ունեցել ենք, իսկ որ ունեցել ենք` կասկած չկա, պարզապես լիարժեք օրինակներ չեն մնացել:
Հետաքրքիր մի բան պատմեմ: Նախանցյալ տարի Ռումինիայում, ՙՍիբիու՚ փառատոնի ժամանակ, ցուցադրեցինք ՙՇերանիկը՚: Ներկայացումից հետո, մամլո ասուլիսի ժամանակ, ինձ հարցնում էին. ՙՄենք կարո±ղ ենք համարել, որ սա ձեր հայկական, ազգային թատրոնն է, ինչպես ճապոնական կամ հնդկական ազգային թատրոնները՚: Երբ ես ասում եմ` առաջին նախադրյալները կան, նկատի ունեմ, որ օտարներն էլ և, հատկապես, թատերագետները, արդեն նկատել են հայկական թատրոնի յուրահատկությունները: Այսինքն` նկատելի է արդեն, որ այդ ուղղությամբ է գնում ուսումնասիրությունը: Գուցեև դեռ ամբողջությամբ ձևավորված չէ, բայց որ գնում է այդ ուղղությամբ` փաստ է: Կրկին ՙՇերանիկին՚ անդրադառնալով` ուզում եմ ասել նաև, որ ժամանակակից հրաշալի մի կոմպոզիտորի ստեղծագործություններով արվեց ներկայացումը. Վաչե Շառաֆյանի, ով երևի թե ավելի շատ արտերկրում է հայտնի, քան իր հայրենիքում, որի գործերը կատարում են Յո Յո Ման և այլ հայտնի երաժիշտներ: Այդ հռչակավոր ու շատ համեստ տղան ապրում է Երևանում, և այս ներկայացումը, կարծում եմ, նաև նրա երաժշտությունը պրոպագանդելու հրաշալի առիթ էր: ՙԳիրք ծաղկանցը՚ բեմադրելիս ամենայն հավանականությամբ կհամագործակցենք նաև Վահան Արծրունու հետ: Կօգտագործվեն երգեր նրա Կոմիտասյան շարքից ու ինքն էլ կգրի երաժշտությունը: Ի դեպ, ներկայացման մեջ օգտագործելու ենք նաև ժամանակակից աքսեսուարներ` պրոյեկտորներ, տեսախցիկներ և այլն: Նման բաներն այժմ շատ ընդունված են, մեծապես օգտագործվում են արտերկրում, թեպետ, երբեմն նաև` ոչ տեղին: Բայց այն, ինչ մենք ենք որոշել անել, շատ արդիական, տեղին կլինի և ուժգին ազդեցություն կունենա:
- Կա± արդյոք ՙհայկական մնջախաղի դպրոց՚ հասկացություն:
- Հետաքրքիր բան ասեմ ձեզ: Լյոնյա Ենգիբարյանը միշտ ասում էր, որ ինքը պատկանում է մնջախաղի հայկական դպրոցին` առանց հասկանալու, թե դա ինչ է: Իհարկե, ինքը գիտեր, կարդացել էր Գոյանի գրքերը, վաղ միջնադարյան և միջնադարյան հայ թատրոնի մասին բազմաթիվ գրքեր, բայց այդ ամենը շատ ավելի հեքիաթի է նման, քան թե լուրջ գիտական եզրակացություն է պարունակում: Բայց այդ հեքիաթն այնքան էր ազդել Լյոնյայի վրա, որ նա գենետիկորեն զգացել էր այդ կապը: Դա մի անգամ ևս ապացուցում է, որ ազգային թատրոնի այդ տեսակն իսկապես եղել է, ու Լյոնյան դրա ուղղակի ժառանգորդն էր` ենթագիտակցական մակարդակի վրա: Դրա համար էլ նա շատ խիստ էր տարբերվում եվրոպական արտիստներից` Մարսոյից և մյուսներից: 1960-ական թթ.-ին Երևանում ձևավորվեց կոլեկտիվ պանտոմիմը, իսկ
1974 թ.-ին արդեն հիմնադրվեց այս թատրոնը (պետական կարգավիճակ ստացավ 1983 թ.-ին), որն արդեն 34 տարեկան է:
- Ովքե±ր են այդ դպրոցի ուսուցիչները:
- Ուղղակիորեն ասեմ, մնջախաղի դպրոցի ուսուցիչները շատ չեն: Առաջին թատերական խումբը ձեռնարկեց լուսահոգի Հենրիկ Պողոսյանը, մահացավ մի քանի տարի առաջ: Նրանից հետո այդ ուղղությամբ շատ ակտիվորեն սկսեց աշխատել Արսեն Փոլադովը: Ցավոք, նա նույնպես մի քանի տարի առաջ մահացավ Յարոսլավլում: Հենց նրա օրոք ձևավորվեց պետական թատրոնը ու ստացավ պետական կարգավիճակ: Բայց շատ մեծ ցնցումներ թատրոնն ապրեց հատկապես 1988 թ.-ից հետո: Այն աստիճանի, որ կարիք եղավ փոխել ղեկավարին, և 1993-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար դարձավ Յուրի Կոստանյանը` հրաշալի ռեժիսոր, հրաշալի մնջախաղաց և դերասան: 1998 թ.-ից, Յուրայի կամքով, թատրոնի գեղարվեստական ղեկավարը դարձա ես: Նա ամեն ինչ արեց, որպեսզի ես թատրոն գամ, և ինքն էլ մնաց թատրոնում ու մինչև հիմա շարունակում է աշխատել: Իմիջիայլոց, սա շատ եզակի արարք է, որ գեղարվեստական ղեկավարն իր ձեռքով իր թատրոնը հանձնի մեկ ուրիշին. հայ թատրոնի պատմության մեջ նման դեպք չի եղել: Սա անբնական երևույթ է, բայց նաև շատ լավ օրինակ, որովհետև վաղը նույն ձևով է լինելու: Ես էլ եմ ուզում տեսնել այն երիտասարդին, որը կարողանալու է իր նոր էսթետիկայով երիտասարդացնել թատրոնը:
- Նշմարվու±մ է արդեն:
- Դեռ չէ: Բայց ասեմ` մենք մի հոյակապ տղա ունենք Փարիզում: Մեր թատրոնի դերասաններից էր, որ Մարսոյի մոտ սովորեց, ավարտեց, Մարսոյի օգնությամբ այնտեղ թատրոն հիմնադրեց և հրաշալի գործեր է անում: Նրա թատերախումբն անցյալ տարի Փարիզում լավագույնը ճանաչվեց: Ես մեծ հույսեր ունեմ, թե կկարողանամ համոզել, որ այդ տղան գա: Անցյալ տարի Փարիզում էի և փորձում էի համոզել, որ ինքն իրեն տրամադրի Հայաստան գալ եթե ոչ հիմա, գոնե մի քանի տարի հետո: Հաստատ չգիտեմ, որքանով է դա հնարավոր, բայց որ անպայման նոր արյուն պետք է գա` դա փաստ է: Ձեզ մի գաղտնիք ասեմ: Թատրոնը մի այնպիսի օրգանիզմ է, որը մի 25-30 տարվա կյանք ունի, ոչ ավելի: Ես դեռ մի քիչ շատ ասացի: 20-25 տարուց ավելի չի կարելի թատրոն ղեկավարել: Դա այդ մարդու և այդ ժամանակաշրջանի էսթետիկան է: Դրանից այն կողմ ինքը դուրս է մղվում: Օրինակ` ինձ համար անհեթեթություն է 70 տարեկան թատրոնի ղեկավարի տեսնելը: Իհարկե, նա կարող է ղեկավար լինել պաշտոնապես, բայց առաջ մղող ուժը պետք է ուրիշ լինի, պետք է լինի նոր էսթետիկան:
- Մնջախաղը բարդ, յուրահատուկ և, որոշակի իմաստով, հանդիսատեսի փոքր դահլիճ ենթադրող արվեստ է: Այսուհանդերձ, կատարվու±մ են քայլեր այն մասսայականացնելու նպատակով:
- Առհասարակ, եթե պատմությանը նայենք, հին Հռոմում ՙմիմ՚ ժանրը եղել է պետական, պաշտոնական թատերական ժանր և եղել է մասսայական: Մնջախաղի արվեստը թույլ է տալիս, որ այն լինի նաև մասսայական: Դա կարող է նման լինել ներկայիս բացօթյա մասսայական միջոցառումներին, օրինակ, օլիմպիադայի բացման արարողությանը: Վերջին հաշվով` դա նույնպես մնջախաղ է: Մեծ մարզահրապարակում մարդիկ ինչ-որ պատկերներ են գծում, թռչուններ կամ ուրիշ մի բան: Եվ նրանք մնջախաղ են ցուցադրում: Մասսայական պանտոմիմի մի փորձ էլ մենք արեցինք հրապարակում, ՙԳազպրոմի՚ համերգի ժամանակ: Ասում են` ստացվել է, հետաքրքիր է եղել: Բայց իրականում մենք զբաղվում ենք դրամատիկ մնջախաղով, որը թատերական ժանր է և կամերային ձև է պահանջում: Մեր դեպքում` մեծ դահլիճների անհրաժեշտություն չկա:
- Ի±նչ կարծիքի եք, մնջախաղն աղերսներ ունի± համր կինոյի հետ:
- Անկասկած: Համր կինոն ընդհանրապես ստեղծվել է շնորհիվ մնջախաղի: Եվ համր կինոյի բոլոր տղաները մնջախաղացներ են, մյուզիքլից եկած դերասաններ: Ե°վ Չապլինը, և° Բեսթեր Քիտոնը, և° Լլոյդը, և° Մաքս Լինդերը, և° մյուսները: Մի խոսքով` համր կինոյի լավագույն ներկայացուցիչները եկել են մնջախաղից: Լսե±լ եք Չապլինի հայտնի արտահայտությունը. ՙԱտում եմ խոսող ֆիլմերը, որովհետև դրանք սպանում են աշխարհի ամենագեղեցիկ արվեստը` մնջախաղի արվեստը՚:
- Քանի± պիես է բեմադրում թատրոնն այսօր, և ի±նչ հաճախականությամբ է թարմացվում ձեր խաղացանկը:
- 2005 թ.-ից սկսած` տարին առնվազն մեկ նոր ներկայացում համալրում է խաղացանկը: Խաղացանկում 10 ներկայացում կա, բայց այսօր ռեալ կարողանում ենք խաղալ ընդամենը 5-6 ներկայացում, որովհետև չենք կարողանում ապահովել բեմադրությունների համար անհրաժեշտ տեխնիկական մասը, դեկորները: Նաև դերասանների բնական հոսքի խնդիրը կա: Մեր դերասանուհիներից մեկը աշնանն ամուսնացավ ֆրանսիացու հետ, գնաց Ֆրանսիա: Նրան փոխարինող գտնելը լուրջ խնդիր է մեր համար: Դա նշանակում է նոր դերասաններին հասցնել այն մակարդակին, որ կարողանան նրա փոխարեն խաղալ մի 3-4 ներկայացման մեջ: Ամեն դեպքում, ամիսը 4 ներկայացում, այսինքն` շաբաթը մի ներկայացում ներկայացնում ենք:
- Ի±նչ հիմնախնդիրներ ունի թատրոնը:
- Մեր տարածքի խնդիրն է, որը շատ չարչրկված հարց է: Արդեն 25 տարի է, ինչ մեր թատրոնը պետական է, բայց, ինչպես գիտենք, պետական թատրոնն օրենքով պիտի ունենա իր շենքը: Դա առաջին պայմանն է: Եթե պետությունն ուզում է ինչ-որ բան ստեղծել, նախ պետք է պայմաններ ստեղծի դրա համար, հո միայն աշխատավարձ տալով չի: Այժմ վարձավճար ենք մուծում ՙՊատանի հանդիսատեսի թատրոնին՚, որպեսզի կարողանանք մի փորձասենյակ ունենալ, ու գոնե մի քանի անգամ բեմում խաղալ: Վերջին երկու տարում տեղի վարձավճարը պետությունն է տալիս, մինչ այդ մենք էինք վճարում, կամ ընկերներն էին օգնում: Ամեն դեպքում, համաձայնեք, անհեթեթ վիճակ է: Մեզ մի քիչ հուսադրում է այն, որ մշակույթի նախարարն ակտիվորեն զբաղվում է այդ հարցով: Գիտեք ինչ, այսօր երբ շուրջդ ես նայում ու տեսնում, թե ինչ է կատարվում, անմտություն է թվում մտածել այն մասին, որ կարելի է քաղաքի կենտրոնում, իսկ այս թատրոնը ուրիշ տեղ չի կարող լինել, տարածք հատկացնել, դեռ հետն էլ շենք սարքել և տալ ինչ-որ մի թատրոնի: Թատրո±նս որն է: Այսպիսին է մտածողությունը: Իհարկե, շատ դժվար է: Իհարկե, պետք է հասկանալ: Հնարավոր է, որ այդտեղ թատրոնից շատ ավելի կարևոր ինչ-որ բան պետք է կառուցվի: Համամիտ եմ, թող դա էլ արվի: Բայց պետք է նաև փորձել գտնել ինչ-որ ճանապարհներ: Հիմա, կարծես թե, գտել ենք մի ճանապարհ, քայլ-քայլ գնում ենք ու հասել ենք արդեն պայմանագիր կնքելու մակարդակին: Մի կազմակերպություն կա, որ հանձն է առել մնջախաղի թատրոնի շենք պատրաստել:
Առիթից օգտվելով` ուզում եմ կոչ անել մեր ժողովրդին և, հատկապես, մեր պետական գործիչներին ու գործարարներին` գոնե մի անգամ մնջախաղի թատրոն այցելել: Թե ինչո±ւ` կարծում եմ իրենք կհասկանան այս հիասքանչ արվեստին հաղորդակից լինելուց հետո…
Հարցազրույցըª ԳԱՅԱՆԵ ՀՈՎԱՆՅԱՆԻ
|
|
|
|
|
 |
ԲԱՐՁՐ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Բուխարեստի հայությունը պատրաստվում էր դեպի հայրենիք առաջին ներգաղթին: Այդ օրը ներգաղթը կազմակերպելու համար Հայաստանից պատվիրակություն էր ժամանել Բուխարեստ: Տեղի հայ համայնքն ի պատիվ նրանց փոքրիկ ցերեկույթ էր պատրաստել, որի ժամանակ Վարդուհին պետք է կարդար Հովհաննես Շիրազի ՙՀայրենիք և սեր՚ բանաստեղծությունը£ Նույն օրը Շահումյանի անվան ակումբի պատին պետք է փակցված լիներ հայրենիք մեկնողների անունների ցուցակը և, ո~վ զարմանք, Վարդուհու ազգանունը չկար մեկնողների ցուցակում:
- Ես մի քանի անգամ կարդացի« բայց ապարդյուն, և թվաց, որ հայրենիք մեկնելն ինձ համար երազանք մնաց£ Եկավ պահը, ես շատ հուզված բարձրացա բեմ և կարդացի իմ բանաստեղծությունը£ Չգիտեմ, ինչ ձևով եմ կարդացել, որ գրավել եմ պատվիրակներից մեկի ուշադրությունը: Նա հարցրել է, թե ո±վ է այս աղջիկը և ինչո±ւ է այդքան հուզված: Նրան պատասխանել են, որ, այո, նա շատ հուզված է, քանի որ ուզում էր մեկնել հայրենիք և այնտեղ դերասանուհի դառնալ: Եվ, ի զարմանս ինձ, գրչի մեկ հարվածով իմ անունն ավելանում է ցուցակում, և ես հայտնվում եմ հայրենիք մեկնողների շարքում: Այդ օրն ինձ համար դարձավ ճակատագրական…
Հայրենիքում դերասանուհու կյանքն ընթացավ հետաքրքիր և իրադարձություններով լեցուն£ Իսկ առաջին բեմական քայլերը նա սկսեց Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում£
- Տիկին Վարդուհի, Դուք ներկայու±մս էլ եք հաճախակի հյուրախաղերով հանդես գալիս Գյումրի թատրոնում:
- Այո« քանի որ ես շատ սիրում եմ Գյումրիի հանդիսատեսին և ուզում էի մի երախտապարտ քայլ անել: Որովհետև մեր հայ երկրում դերասանը մեծ կարողությունների տեր չի դառնում և դրամական օգնություն չի կարող ցուցաբերել, որոշեցի մի ներկայացում խաղալ Գյումրի թատրոնի դերասանների հետ£
- Իսկ կարո±ղ ենք ասել, որ կարոտի զգացումն է Ձեզ հաճախակի ձգում դեպի Գյումրի:
- Իհարկե« քանի որ ես որպես դերասանուհի ծնվել եմ վարպետների քաղաքում, և գյումրեցին է ինձ դերասանուհի դարձրել£
- Երբևիցե գրախոսել կամ քննադատե±լ է Ձեզ Ձեր ամուսինըª գրականագետ Գևորգ Աբաջյանը:
- Ոչ« միանշանակ` ոչ: Նա, դերասանուհու ամուսին լինելով, ինձ հոգևոր այնպիսի սնունդ էր տալիս« որ ես միշտ ինձ խաղաղ զգայի« ստեղծագործեի և համատեղեի բեմն ու ընտանիքը:
- Իսկ այսօր հայ թատրոնն ունի± այն պոտենցիալ դերասանական ուժը« որը կարող է բարձր պահել հայ թատերարվեստը:
- Անշուշտ կան« բայց մենք մեծ անջրպետ ունեցանք£ 1990-ական թթ.-ի մութ ու խավար տարիներն իրենց հետքը թողեցին, և այն երիտասարդները« որոնք այդ ժամանակ սկսեցին իրենց առաջին բեմական քայլերը, այդպես էլ չհասունացան£ Այս վերջին տարիներին թատրոնը վերակազմավորվում է, և այժմյան երիտասարդները լուրջ հայտ են ներկայացրել£ Բայց խնդիրն այլ է© պետությունը պետք է ուշադրություն դարձնի թատրոնին, երկրի ղեկավարը պետք է սիրի թատրոնը: Նախկին ղեկավարները թատրոն էին գալիս ոչ միայն պրեմիերաներին, այլև ավարտական ներկայացումներին: Մի±թե այդ մարդիկ զբաղված չէին£ Տեսեք, այսօր սպորտը ուշադրության կենտրոնում է, նախագահն ինքը ժապավենն է կտրում: Ես դեմ չեմ« բայց պետք է հասկանալ, որ այս ազգը պահողը մշակույթն է, ոչ թե սպորտը£ Ճիշտ է, մշակույթը դրոշակ չի բարձրացնում օտար երկրներում« բայց ազգի ոգին է բարձրացնում£
- Կա±ն երևույթներ, որոնք Ձեզ շատ զայրացնում են:
- Կան, այն էլ շատ: Այսօր ով ուզում է` բեմ է բարձրանում, ով ուզում է` երգում է, ով ուզում է` գրում է: Չկա վերահսկողություն: Մշակույթի նախարարությունը պետք է ունենա արվեստագետներից կազմված մի խումբ, որը ուշադրության կենտրոնում կպահի բոլոր այն կողմնակի մարդկանց, որոնք մտնում են արվեստ և փչացնում ժողովրդի ճաշակը£ Այսօր բոլորն իրենց աստղ են համարում: Ես դեմ չեմ աստղերին« բայց եթե իրենք աստղ են, ապա Գոհար Գասպարյանն ի±նչ է, լուսի±ն£ Գիտեք« մենք այսօր պատրաստի հանդիսատեսի պակաս ունենք£ Դեռ դպրոցում պետք է զարգացնել մարդու գեղագիտական ճաշակը£
- Ի±նչ ուներ Խորհրդային Միության դերասանուհի Վ. Վարդերեսյանը, որ չունի անկախ Հայաստանի դերասանուհի Վ. Վարդերեսյանը:
- Թող անհամեստ չթվա, բայց ես միշտ ունեցել եմ ժողովրդի սերը և վայելել եմ այն£ Այն միշտ ինձ թևեր է տվել ապրելու, ստեղծագործելու և գոյատևելու£ Տարիքս արդեն բավականին մեծ է, ես նոր բաներ չեմ ուզում. ոչ էլիտար շենքեր, ոչ արտասահմանում բնակարան, ոչ շվեյցարական բանկում փող, այլ ուզում եմ, որ այն ժողովուրդը, ում ես ծառայել եմ, ապրի մարդավայել:
- Ինչպե±ս եք վերաբերվում Հայաստանում անցկացվող թատերական փառատոններին:
- Հիմա իմ ասածը Ձեզ կարող է տարօրինակ թվալ, բայց ես միշտ մտքերս շատ ազատ արտահայտել եմ« չեմ կաշկանդել ինձ նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ: Նման փառատոնների կազմակերպումը շատ լավ է« բայց լավ է այն երկրի համար, որի ժողովուրդը ապրում է մարդավայել կյանքով£ Այդ փառատոնների համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում. մի±թե այդ ամենը մենք ծախսելու տեղ չունենք£ Վերջերս շատ ենք ուզում ցուցադրել Հայաստանը© փառատոններ« երգող շատրվաններ, բայց դրսում բոլորն էլ գիտեն, թե ի±նչ վիճակում է ապրում մեր երկիրը: Գիտե±ք դա ինչի է նման. տանը ուտելիք չկա, իսկ տանտիկինը սամույրե մուշտակ է հագնում: Թող ասեն, թե Վարդուհին ճիշտ չի, բայց ես շատ ռեալ եմ մտածում£
- Իսկ ի±նչ կարծիք ունեք որևէ կուսակցության հարող մշակութային գործիչների մասին:
- Ես չեմ ուզում խիստ դատել արվեստագետներին. նրանք շատ դյուրահավատ են: Երբ արվեստագետը բեմից այդքան բարություն է քարոզում և հանկարծ տեսնում է, որ իր համաքաղաքացին աղբամաններն է փորփրում, նա ուղղակի ֆիզիկապես չի կարող անտարբեր անցնել և, հարելով որևէ կուսակցության, հավատում է, թե իր մասնակցությամբ ինչ-որ բան կփոխվի, թե հաղթանակ տանելով երկիրը դուրս կբերեն այդ վիճակից, բայց©©© Կան նաև արվեստագետներ, ումից ժողովուրդը սպասելիքներ ունի և պահանջում է, որ նա իր ձայնը բարձրացնի նման իրադրության համար: Ես ուզում եմ մի քանի խոսք էլ մեր այսօրվա երիտասարդներին ասել:
- Դուք չե±ք հավանում մեր նոր սերնդին:
- Խնդիրը դա չէ: Անշուշտ հավանում եմ« բայց մեր երիտասարդները մի պակասություն ունեն. չեն հետաքրքրվում երկրի վիճակով: Նրանք բավարարվում են իրենց լավ մեքենաներով, թեթև երաժշտություն լսելով, սովորելով« սրճարաններով« բայց չէ± որ երկիրն իրենցն է, նրանք պետք է դառնան պահանջատերեր: Ես դեռ հույս ունեմ, որ այդպես կլինի, ես դեռ կապրեմ, կստեղծագործեմ, և մեր խոսակցությունը դեռ կշարունակվի: Իսկ ձեր ամսագրին մաղթում եմ, որ հաջողություն ունենա ընթերցողների շրջանում:
Ի դեպ« երբ պատրաստվում էի հարցազրույցի համար այցելել տիկին Վարդուհու բնակարան, նա ինձ հետևյալ կերպ բացատրեց իր ապրելու վայրը.ՙԳիտե±ս, աղջիկս, իմ տունը գտնվում է այսինչ փողոցում« բայց զավեշտալին այն է« որ մեր շենքը ճանաչված է ոչ այն պատճառով, որ ես եմ ապրում այդտեղ, այլ այն« որ նույն շենքում ապրում է ՙխորոված անող Աբուլիկը՚£ Եվ իրոք: Երբ կանգնած էի այդ փողոցում և անցորդներից հարցնում էի, թե գիտե±ն արդյոք, ո±րն է տիկին Վարդուհու բնակատեղին, քչերն էին դրական պատասխան տալիս: Իսկ երբ հարցրի խորոված անող Աբուլիկենց շենքը, բոլորը ժպիտները դեմքներին ինձ ցույց տվեցին այդ նույն շենքը£
²ðØÆÜº ¶ºìàð¶Ú²Ü
|
|
|
|
|
 |
ԱՐԱՐԱՏԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Տարիներ պահանջվեցին, որ դադարեն հալածանքները, և մարդիկ ձերբազատվեն Արարատ բարձրանալու անհնարինության բարդույթից…
Ամեն մի ժողովրդի կյանքում ազգային խորհրդանիշներն ունեն իրենց ուրույն տեղը, դերն ու նշանակությունը: Դրանք հաճախ խտացնում են տվյալ ազգի նկարագիրը, մարմնավորում հայրենիքի կերպարը, իմաստավորում նրա գոյակերպը: Հայ ժողովրդի պարագայում բազմաթիվ խորհրդանիշների մեջ առանձնանում է Արարատ լեռը, քանզի այն նվիրական անուն է ոչ միայն հայության, այլև համայն մարդկության համարª իբրև երկիր մոլորակի վրա մարդկային կյանքի վերակերտման խորհրդանիշի:
Պատմական ճակատագրի բերումով Արարատը ոչ միայն վեհության, անհասանելիության, կատարելության մարմնավորում է, այլև 1915 թ.-ի հայոց Մեծ եղեռնից ու հայ ժողովրդի հայրենազրկումից հետոª նաև բռնազավթյալ հայրենիքի և այն նորեն իր արդար զավակներին վերադարձնելու համոզումի անկրկնելի խորհրդանիշ, աշխարհասփյուռ հայության միասնականության փարոս:
Արարատը հիշատակվում է Սուրբ գրքումª Աստվածաշնչում: Ըստ ավանդությանª Նոյ նահապետն իջնում է Արարատի գագաթից, հանգրվանում ա-ռաջին վայրումª Նախ իջևանում, Արարատյան դաշտում տնկում խաղողի առաջին որթը: Այսօր էլ քրիստոնյա աշխարհն ու համայն մարդկությունը հավատում է, որ Նոյյան տապանի բեկորներն Արարատի վրա ենª հավերժական ձյան շերտի տակ, որից ներքև տարածվում են մոտ 30 սառցադաշտեր:
Արարատ լեռան հետ են կապված դիցաբանական և ժողովրդական հայտնի առասպելներ. ամենահայտնինª Արտաշեսի և Արտավազդի մասին, գրի է առել պատմահայր Մովսես Խորենացինª իր ՙՀայոց պատմության՚ մեջ:
Արարատի երկու գագաթները միմյանցից բաժանում է ՙՄիջմասեաց թամբարդը՚ª 2866 մ բարձրության վրա, որտեղ 4-րդ դարում, այնտեղից բխող սառնորակ աղբյուրների մոտ, կառուցվել է Ս. Հակոբի նշանավոր վանքը:
ԼԵՌԱՆ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ
Վաղնջական ժամանակներից Արարատ լեռան անզուգական գեղեցկությունը հմայել է մարդկանց, նրա գագաթին գտնվող Նոյյան տապանը շարժել է հատկապես քրիստոնյա աշխարհի անսահման հետաքրքրությունը, հավերժորեն սպիտակատես ու անհաս գագաթն իրեն ձգել համարձակ ճանապարհորդներին: Մասիսի գագաթ բարձրանալու վերաբերյալ առաջին հիշատակումները վերաբերում են 4-րդ դարի սկզբինª հայոց քրիստոնեական դարձի ժամանակներին: Պատմիչ Ագաթանգեղոսի մի վկայության համաձայնª հայոց թագավոր Տրդատ 3-րդ Մեծը Վաղարշապատում նահատակված քրիստոնյա քարոզիչներիª Հռիփսիմեի, Գայանեի և այլ կույսերի գերեզմանները կառուցելու համար քարեր է բերել Արարատի գագաթից: Նույն ժամանակաշրջանի մեկ այլ ուշագրավ պատմություն կապված է Հակոբ Մծբնեցու անվան հետ: Ի պատասխան պտտվող այն լուրերի, թե համաշխարհային ջրհեղեղի, Նոյյան տապանի մասին պատմությունը չի համապատասխանում իրականությանը, Հակոբ Մծբնեցի հայրապետը որոշում է անձամբ Արարատի գագաթից բերել ապացույցներ, այն էª մասունքներ Նոյյան տապանից, սակայն հաջողություն չի ունենում: Աստված ընդառաջ է գնում Հակոբ Մծբնեցու ցանկությանը և հրեշտակի միջոցով նրան է ուղարկում սուրբ մասունքն ու պատվիրում այլևս չհանդգնել բարձրանալ սուրբ լեռը:
Այս պատմությունից հետո հայերը երկար դարեր սրբորեն պահպանել են Արարատիª որպես աստվածընտրյալ ու անհաս լեռան մասին պատմությունները և դրանք փոխանցել Հայաստան այցելած օտարերկրացիներինª վերջիններիս ևս համոզելով նրա գագաթ բարձրանալու ծրագրի անմտության և վտանգավորության մեջ:
Փաստորեն, դարեր շարունակ սրբազան լեռը նվաճելու գաղափարը յուրատեսակ ձևով ընկալվել է որպես բաբելոնյան աշտարակաշինությանը հավասարազոր, Արարչին ուղղված վտանգավոր նոր մարտահրավեր:
Պատահական չէ, որ երկար ժամանակ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ուխտավորները ձեռնպահ են մնացել նման քայլերից և բավարարվել միայն լեռան շրջակայքն այցելելով:
Եվրոպայից, թերևս առաջինը 9-րդ դարի կեսին, Արարատը երկրպագելու նպատակով Հայաստան է այցելել բրետոնացի ուխտավոր Ֆրոդմոնդը: 13-րդ դարում Արարատով հիացել են եվրոպացի նշանավոր ճանապարհորդներ Ուիլյամ Ռուբրուքն ու Մարկո Պոլոն, 14-15-րդ դարերումª կաթոլիկ հոգևորական Օդորիկոս Պորդենոնեն, Ռույ Գանցալեց Կլավիխոն, Ամբրոսիո Կոնտարինին, Ջոզեֆա Բարրբարոն, 16-րդ դարումª Ջոն Նիուբերին:
Արարատի գագաթը նվաճելու փառքին տիրանալու եվրոպացիների (1670 թ.-ինª Սդիյուսի, 1701-ինª Տուրնեֆորի, 1720 թ.-ին` ռուսական կայսր Պետրոս Մեծի) արշավախմբերի ձեռնարկած հետագա փորձերը ևս ապարդյուն են անցել: Ֆրանսիացի համարձակ ճանապարհորդ Պիտոն դը Տուրնեֆորը վերելքն սկսել էր Ակոռի գյուղի մոտից: Ոտքերի տակից մշտապես սահող հողաշերտի վրայով, մեծ դժվարություններ հաղթահարելով` նա ուժասպառ վիճակում հասել է մշտնջենական ձյան սահմանին և ստիպված վերելքն ընդհատել: Հետդարձի ճանապարհին վայր էր ընկել և բավական տեղ մարմնով սահել դեպի դաշտավայր:
Ուշագրավ է, որ Տուրնեֆորի նման խիզախ անձնավորության անհաջողությունը զգալիորեն հիասթափեցրել էր հաջորդ ժամանակների եվրոպացի ճանապարհորդներին, ինչի պատճառով բավական ժամանակ շատ-շատերը չեն համարձակվել նոր վերելք նախաձեռնել: Այսպեսª 1814 թ.-ին անգլիացի Ջեյմս Մորիերը նշել է. ՙԹվում է, թե ջրհեղեղից ի վեր ոչ ոք չի բարձրացել նրա կատարը, որովհետև ուղղահայաց վերելքի ամեն մի փորձ դեպի նրա ձյունապատ կատարը, կարծես անկարելիություն է ...՚:
18-րդ դարի վերջին տապանակիր լեռան գաղափարը տեղ գտավ Հայաստանի ազատագրության ծրագրերում: Ռուսական կայսրուհի Եկատերինա 2-րդը, հավանություն տալով իշխան Պոտյոմկինի թագավոր դառնալու պարագայում` Ռուսաստանի հովանավորությամբ հայկական պետություն ստեղծելու ծրագրին, հրամայել էր ապագա Հայաստանի զինանշանի կենտրոնում տեղադրել Արարատ լեռը, որի վրա պիտի լիներ Նոյի տապանը: Այս գաղափարը, որն այդ ժամանակ մնաց միայն թղթի վրա, հետագայում օգտագործվեց 1918 թ.-ինª Հայաստանի առաջին Հանրապետության զինանշանը ստեղծելիս:
19-րդ դարի առաջին կեսին Հայաստան այցելած բազմաթիվ ուղեգիրներ շարունակեցին գրի առնել պատմություններ լեռան անմատչելիության և մահմեդականների կողմից ևս վերելք իրականացնելու փորձերի մասին. 1806 թ.-ինª ֆրանսիացի Պիեր Ամեդե Ժոբեր, 1807 թ.-ինª վերջինիս հայրենակից, գեներալ Գարդան, 1809 թ.-ինª անգլիացի Ջեյմս Մորիեր: Արարատյան դաշտում վերոհիշյալ Մորիերին հայ գյուղացիներն ասել էին. ՙ...ով որ փորձել է բարձրանալ Արարատը, երբեք չի վերադարձել և, թե Էրզրումի փաշան հարյուր մարդ էր ուղարկել փորձելու համար, և բոլորն էլ մեռել էին: Հայ քահանան վստահեցրեց ինձ շատ լուրջ դեմքով, թե Նոյի տապանը տակավին այնտեղ է՚:
Արարարատի աննվաճ մնալու վերաբերյալ 19-րդ դարի 10-ական թվականներին պատմում են նաև գերմանացի դիվանագետներ Ֆրեյգանը և Մորից ֆոն Կոցեբուն:
ՆՈՅԻՑ ՀԵՏՈª ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ
1828 թ.-ի փետրվարի 10-ին, Թուրքմենչայի պայմանագրով Երևանի խանության Ռուսաստանին անցնելուց հետո, ռուս գիտնականներն անմիջապես ձեռնամուխ եղան ինչպես ողջ Արևելյան Հայաստանի, այնպես էլ բիբլիական Արարատի գիտական հետազոտությանը: Դրանցից առաջինը Դորպատի (այժմª էստոնիայի Տարտու քաղաք) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտն էր: Նա դեռ 1811 թ.-ին Կազբեկ լեռան բարձունքներից տեսել էր Արարատը և վճռել անպայման նվաճել նրա անհաս գագաթը:
1829 թ.-ի սեպտեմբերի սկզբներին արշավախումբը ժամանում է Հայաստան: Էջմիածնում Պարրոտը ծանոթանում է Մայր Աթոռի թարգման, դպիր քսանամյա Խաչատուր Աբովյանի հետ: Հաշվի առնելով երիտասարդ սարկավագիª չորս լեզուների իմացությունը և Արարատ բարձրանալու բուռն ցանկությունըª նա Աբովյանին ընդգրկում է իր արշավախմբի մեջ:
1829 թ.-ի սեպտեմբերի 12-ից, Ս. Հակոբի վանքի մոտից վիհի կողքով սկսված երկու անհաջող փորձերից հետո, Պարրոտի խմբի երրորդ վերելքը պսակվում է հաջողությամբ: Ուժերի անհավատալի գերլարումովª արշավախմբի ղեկավար, պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը, Մայր Աթոռի քսանամյա դպիր Խաչատուր Աբովյանը, ակոռեցի բարձրահասակ ու ամրակազմ Հովհաննես Այվազյանը (26 տարեկան), իր կամքով խմբին միացած, կատակասեր ու զվարճախոս մյուս ակոռեցինª Մուրադ Պողոսյանը (30 տարեկան), 1826-1828 թթ.-ի ռուս-պարսկական պատերազմի մասնակից, 41-րդ եգերական գնդի քաջարի զինվորներ Մատվեյ Շալպանովը և Ալեքսեյ Զդրովենկոն, հաղթահարելով ֆիզիկական ու հոգեբանական անասելի դժվարություններ, շրջանցելով լեռան կատարի տեսադաշտը փակող վերջին բլուրները, սեպտեմբերի 27-ին, նոր տոմարովª հոկտեմբերի 9-ին, ցերեկը ժամը 3-ն անց 15 րոպեին` ոտք են դնում բիբլիական Արարատի կատարին: ՙԼուրջ ու լուռ և ոչ առանց բարեպաշտ սրսուռի,- խոստովանում է Պարրոտը,- ոտք դրեցինք այնտեղ, ուր անկասկած Նոյի ժամանակներից ի վեր չէր քայլել ոչ մի մարդկային էակ՚: Մեկ ամիս անց Պարրոտի խումբը, որին դարձյալ անդամակցում էր Աբովյանը, բարեհաջող վերելք է իրականացնում նաև Փոքր Մասիսի գագաթ:
Ֆրիդրիխ Պարրոտի աղմկահարույց վերելքից հետո ժամանակ պահանջվեց, որպեսզի մարդիկ սթափվեն կատարվածիցª ոմանք չափազանց հիացմունքից, ոմանք էլ տեղի ունեցածի համար Աստծո դատաստանի սպասումից: Խավարամիտ մարդիկ պայքարի սլաքն ուղղեցին Խաչատուր Աբովյանի, ակոռեցի գյուղացիների և, անշուշտ, Պարրոտի դեմ: Տարիներ պահանջվեցին, որ դադարեն հալածանքները, և մարդիկ ձերբազատվեն Արարատ բարձրանալու անհնարինության բարդույթից:
ՆՈՐ ԱՐՇԱՎԱԽՄԲԵՐ
Արարատի հերոսապատում պատմության մեջ ուշագրավ էջ է թողել ուսուցիչ Կ. Սպասսկի-Ավտոնոմովը, որին իրավամբ պատկանում է երկրորդ հաղթական վերելքի պատիվը` 1834 թ.-ի օգոստոսի սկզբին: Կարլ Բյոհրենսը, ստանալով գեներալ Վ. Բեհբութովի աջակցությունը, 1835 թ.-ի հուլիսի 31-ին, մարդկության պատմության մեջ թվով երրորդը հասավ իր նպատակակետին:
Նոյի հանգրվան լեռնագագաթը տեսնելու անհուն ցանկությամբ` 1837 թ.-ի հոկտեմբերին Արևելյան Հայաստան ժամանեց ռուսական կայսր Նիկոլայ I-ը: Սակայն Արարատյան դաշտում նրա մնացած եռօրյայի ընթացքում, մառախլապատ եղանակի պատճառով, ռուսաց ցարի իսկ խոսքովª հպարտ լեռը չկամեցավ իր դեմքը ցույց տալ ինքնակալին: Վերջինս հուսահատ հեռացավ Հայաստանից:
1840 թ.-ի հունիսին մի իրադրաձություն կարծես եկավ հետ շրջելու Արարատի պատմության նորօրյա էջը. հունիսին, երբ արդեն հետևում էին Մասիսի հաղթահարման երեք վերելքներ, տեղի ունեցավ Ակոռիի աղետը: Երկրաշարժի պատճառով վիհի վերնամասից անջատված հսկա ձնաշերտն ու ցեխախառն քարակույտերը թաղեցին Ակոռի գյուղն ու նրա վանքը: Մինչև 2 հազար բնակիչ ունեցող գյուղից փրկվեցին հատուկենտ մարդիկ: Սնոտիապաշտ անձինք անմիջապես հիշեցին բաբելոնյան աշտարակաշինության տխուր վախճանը:
Այս անգամ խավարի պատնեշը փորձեցին ճեղքել գերմանացի ճանաչված գիտնականներ, Հայկական լեռնաշխարհի գիտակներ Մորից Վագները և Հերման Աբիխը: 1844 թ.-ին Վագները հաջողություն չունեցավ, սակայն Աբիխի արշավախումբը 1845 թ.-ի հուլիսի 29-ին, հին ակոռեցուª 57-ամյա Սիմոն Սարգսյանի ուղեկցությամբ, հասավ գագաթ: Այս ազնիվ հայորդին ինչպես սույն, այնպես էլ հետագայի երկու այլ վերելքներով (1846, 1850 թթ.) յուրահատուկ հարգանքի տուրք մատուցեց բնության տարերքին զոհ գնացած իր համագյուղացիների հիշատակին և ցրեց մարդկանց մտքերըª նախախնամության ուժով իրենց գյուղի կործանման վերաբերյալ: Այդուհետ, ինչպես ողջ մնացած հին ակոռեցիների մեծ մասը, այնպես էլ շրջակա գյուղերի շատ բնակիչներ համարձակություն ունեցան հաստատվել հին գյուղատեղիից 10 կմ հյուսիս և կառուցել Նոր Ակոռին:
Աբիխի և նրա հետª Ս. Սարգսյանի փառահեղ վերելքով ոգեշնչվածª հաջորդ տարում Խ. Աբովյանը չհապաղեց միանալ Հենրի Դենբի Սեյմուրի արշավախմբին: Փորձառու լեռնագնաց դարձած մեծ լուսավորիչը, արդեն երկրորդ անգամ, 5165 մետր բարձրությունից զմայվեց Հայկական լեռնաշխարհի գեղեցկությամբ 1846 թ.-ի սեպտեմբերի 18-ին:
19-րդ դարի երկրորդ կեսին Մասիս բարձրացան նոր արշավախմբերª 1850 թ.-ի օգոստոսի 6-ինª գնդապետ Իոսիֆ Խոձկոյի, 1856 թ.-ի հունիսի 29-ինª մայոր Ռոբերտ Ստյուարտի, 1876 թ.-ի օգոստոսի 31-ինª անգլիացի պետական գործիչ, իրավաբան, պատմաբան, անգլահայկական ընկերության հիմնադիր-նախագահ, մեծ հայասեր Ջեյմս Բրայսի, 1893 թ.-ի սեպտեմբերինª իռլանդացի հայագետ, ճանապարհորդ, փաստաբան Հենրի Լինչի գլխավորությամբ:
Արարատով գերված օտարերկրացիների մեջ իրենց ուրույն տեղն ունեն նաև ռուս լեռնագնացները: 1880-90-ական
թթ.-ին միմյանց հաջորդեցին Դ. Մորդովցևի (1882 թ.-ի օգոստոսի 11), Ե. Մարկովի (1888 թ.-ի օգոստոսի 25), Ա. Պաստուխովի (1892, 1893, 1894 թթ.) արշավախմբերը: 20-րդ դարի սկիզբն Արարատի վերելքների պատմության մեջ նշանավորվեց հայազգի լեռնագնաց-հետազոտողների ձեռնարկած հայկական արշավախմբերի կազմակերպմամբ: Նախª 1902 թ.-ի հուլիսի վերջին Զիգվարդի հետ մասնակի վերելք իրականացրեց մեծանուն լեզվաբան Հր. Աճառյանը: Իսկ 1903 թ.-ի օգոստոսի 21-ին Ա. Էվանգուլյանցի արշավախումբն առաջին անգամ Արարատի վրա տեղադրեց օդերևութաբանական կայան, որը մեծ նշանակություն ունեցավ գիտական նոր բացահայտումների համար:
Արարատը դարասկզբին իրապես վերածվեց հայության վերածննդի խորհրդանիշի: Նրա խրոխտ պատկերըª Նոյյան տապանի հետ, 1918 թ.-ին իր հաստատուն տեղը գտավ 1918-1920 թթ.-ի Հայաստանի անկախ Հանրապետության զինանշանի վրա: Սուրբ լեռը դարձավ հայ գրողների ստեղծագործական ներշնչանքի անսպառ աղբյուր: Ավա~ղ, առանց հայ ժողովրդի կամքը հարցնելու, 1921 թ.-ի Մոսկվայի անօրինական պայմանագրով, քեմալաբոլշևիկյան գործակցության արդյունքում, ի թիվս հայկական այլ գավառների, Թուրքիային նվիրաբերվեց նաև Սուրմալուի գավառն ու Արարատ լեռը:
Ամբողջ 20-րդ դարի ընթացքում Արարատի նկատմամբ աշխարհի հետաքրքրությունը երբեք չմարեց: Բազմաթիվ արշավախմբեր, արկածների սիրահարներ մասնակի ու լրիվ վերելքների ընթացքում ջանքեր գործադրեցին սրբազան լեռան առեղծվածները բացահայտելու ուղղությամբ: Անշուշտ, դրանց մեջ առավել գայթակղիչն ու առասպելականը մնաց Նոյյան տապանի խնդիրը:
Աշխարհն այսօր էլ Մեծն Արարատի վրա շարունակում է փնտրել Նոյ նահապետի փրկարար տապանը: Մենքª հայերս, ճակատագրի բերումով դատապարտված ենք փնտրելու ոչ միայն Նոյյան նավի բեկորները, այլև պատմական ճշմարտությունըª մեր բռնազավթված հայրենիքի խորհրդանիշ լեռան վերադարձը նույնացնելով հրամայականի պես հառնած միացյալ Հայաստանի վերաստեղծման բաղձալի երազանքի հետ:
ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ,
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն
ԴԵՊԻ ԱՆՀԱՍ ՓԱՌՔԻ ՃԱՄՓԱ
Այո, Արարատի գագաթ բարձրանալու հանգամանքը միայն անցյալում չէ, որ հուզել է մարդկանց: Յուրաքանչյուր հայիս համար, կարծում եմ, բաղձալի երազանք է գեթ մեկ անգամ գտնվել սրբազան լեռան գագաթին, այնտեղից զմայլվել հայկական լեռնաշխարհի գեղեցկությամբ և հաստատապես համոզվել, որ հայրենիքի կորուսյալ լինելու հանգամանքն այլևս ժամանակավրեպ է: Աշոտ Մելքոնյանը (նախորդ հոդվածի հեղինակը, պատմաբան, Արևմտյան Հայաստանի պատմության մասնագետ) այն երջանիկ հայերից է, որ արհամարհելով վտանգն ու բազմաթիվ դժվարություններ` բարձրացավ սրբազան լեռան գագաթը և այժմ մեզ հետ կիսում է այդ ուխտագնացության ընթացքում ստացած իր տպավորությունները:
- Պրն Մելքոնյան, ի±նչ է Ձեզ համար Արարատը, և ի±նչպես որոշում ընդունեցիք հաղթահարել առասպելական լեռան գագաթը:
- Արարատը, ըստ իս, եթե քրիստոնյա աշխարհի համար աշխարհաստեղծ մի իրողություն է, մեզ համար այն ինչ-որ իմաստով (մանավանդ 1921 թ.-ի Մոսկվայի չարաբաստիկ պայմանագրով, Սուրմալուի գավառի հետ մեկտեղ, Թուրքիային բռնակցելուց հետո) մեր բռնազավթված հայրենիքի վերադարձի խորհրդանիշ է: Եվ պատահական չէ, որ Արարատը տեղ է գտել 1918-20-ական
թթ.-ին առաջին հանրապետության և խորհրդային երկրորդ հանրապետության զինանշանների վրա ու, առաջինի օրինակով, նաև երրորդ հանրապետության զինանշանի վրա: Արարատը, ըստ իս, առաջին հերթին կորուսյալ (ժամանակավորապես) հայրենիքի վերադարձի խորհրդանիշ է, վեհության, անհասանելիության, անմատչելիության գերագույն գաղափար:
Արարատի գագաթ բարձրանալն իրատեսական առումով երբևէ իմ ծրագրերում չի եղել, որովհետև երբևէ չեմ պատկերացրել, որ հնարավոր կլինի նման բան անել: Բայց 2006 թվականին, երբ հերթական ուխտագնացության եղանք Արևմտյան Հայաստանում (ինքս Արևմտյան Հայաստանի պատմության մասնագետ եմ, ավելի քան քսանհինգ տարի զբաղվում եմ այդ խնդրով և պիտի ասեմ, որ շատ իմաստով Արևմտյան Հայաստանը շատ ավելի լավ գիտեմ, քան Արևելյանը), Բայազետումª հյուրանոցի բակում, մեզ հանդիպեց Մեթին անունով մի քուրդ, որը հայկական մի խմբի արդեն Արարատի գագաթ էր ուղեկցել: Խոսակցություն եղավ, որ հնարավոր է այլ խմբեր ևս բարձրանան: Մեր խմբում կային արհեստավարժ լեռնագնացներ, որոնք կարող էին հաղթահարել գագաթի բարձունքը. մինչ այդ, օրինակ, նրանցից Սամվել Բարոյանն Էլբրուսի գագաթն էր բարձրացել:
Կամաց-կամաց այդ միտքն ինձ էլ համակեց, որ հնարավոր է ես էլ հաղթահարեմ, թեև մինչև վերջին պահը դա լրջորեն չէի ընկալում:
- Ինչու± հենց քրդի առաջարկած ծառայությունից օգտվեցիք և արդյո±ք պաշտոնական թույլտվություն ունեիք:
- Պաշտոնապես թույլտվություն ստանալու համար պարտավոր ես թուրքական լեռնագնացների կազմակերպությանն ամիսներ առաջ հայտ ներկայացնել, որն էլ պետք է տա իր եզրակացությունը, որից հետո միայն իրավունք ունես բարձրանալ: Իսկ քրդի հետ պայմանավորվեցինք այն պատճառով, որ մենքª հայերս, պաշտոնապես իրավունք չունենք Արարատի գագաթ բարձրանալ: Ի դեպ, քրդերը պաշտոնապես էլ են համագործակցում թուրքական ալպինիստական ընկերությունների հետ և վերելքն իրականացնողների հիմնական ուղեկիցներն են:
- Իսկ ինչու± հայերին չի թույլատրվում վերելք իրականացնել: Թուրքական կառավարությու±նն է խոչընդոտում:
- Տարիներ առաջ, երբ ամերիկահայեր էին բարձրացել Արարատի գագաթ և լուսանկարները տեղադրել ինտերնետում, թուրքական իշխանությունները որոշում կայացրին ազգությամբ հայերին արգելել բարձրանալ, որովհետև դրա մեջ նաև Հայաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ ինչ-որ տարածքային նկատառումներ են տեսնում: Անգամ նշանակություն չունի` Հայաստանի քաղաքացի ես, թե ոչ: Կարևորն ազգությամբ հայ չլինես: Այսօր էլ այդ խնդիրը բաց է մնում: Արդեն քանի տարի է շարունակվում է չլուծված մնալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վարդան Վարդանյանի դատական հայցը թուրքական ալպինիստական ընկերության դեմ, որին Բայազետից արգելել էին ռուսական լեռնագնացների խմբում Արարատի գագաթ բարձրանալ:
- Այդուհանդերձ, ինչպե±ս է հայերին հաջողվում բարձրանալ:
- Վերջին 4-5 տարիներին հայերին երբևէ պաշտոնապես չի հաջողվել բարձրանալ Արարատի գագաթ: Ովքեր էլ բարձրացել են, եղել են օտարերկրյա ալպինիստական խմբերի կազմում, շատ դեպքերումª ազգանուններն այլ կերպ ներկայացնելով: Թե° մենք, թե° մեզնից առաջ և հետո գնացած բոլոր հայկական խմբերն ՙանօրինական՚ ճանապարհով են բարձրացել: Հենց այդ հարցում են նրանց օգնում քրդերը: Նրանք են հիմնական ուղեկցորդները: Կարելի է ասել` քրդերի ՙբոստանն՚ է: Արևմտյան Հայաստանի ողջ լեռնային շրջանները քրդաբնակ են, և Արարատն էլ որպես ՙբիզնես՚ նրանց ձեռքում է:
- Քրդի հետ բանակցությունները երկա±ր տևեցին:
- Ուղիղ մեկ տարի: Վախենում էր: Ասում էր, որ չորս հոգուց ավելի մարդ չի կարող տանել, վտանգավոր է, իսկ մենք շատ էինք: Յուրաքանչյուրիս համար վճարել ենք… Մենք էլ պիտի ներկայանայինք որպես Ռուսաստանի քաղաքացիներ, բայց քանի որ այնքան էլ ռուսի նման չէինք, որոշեցինք ասել, որ օսեր ենք: Բուլղարացի մի ալպինիստ, ում ճանապարհին հանդիպեցինք, նույնիսկ խորամանկ ժպտալով, ռուսերենով վստահաբար մեզ ասաց, որ հայ ենք, որ դա երևում է անգամ մեր հագուստից: Ինչևէ, ողջ վերելքի և վարընթացի ժամանակ ու, ընդհանրապես, մինչև մեր սահմանին հասնելը, մեզ անհանգստացնող այլևս չեղավ:
- Տա±սը հոգով սկսեցիք վերելքը:
- Այո: Բայց գագաթը հաղթահարեցինք ինը հոգով:
- Գագաթ տանող ճանապարհները շա±տ են:
- Այսօր Արարատ բարձրանալու լեռնագնացության չորս երթուղի կա, որոնցից երկուսը` Բայազետի կողմից, ամենամատչելին են: Ընդհանրապես, մինչև 1856 թվականը վերելքի փորձ է արվել լեռան հարավ-արևելյան լանջով` վիհի աջ կողմով, սակայն 4000 մետրի հատվածում կտրուկ խոչընդոտ են հանդիսացել շեշտակի վերելքն ու սառցադաշտը: Այնուհետև փորձ է արվել Ակոռից վերև գտնվող սուրբ Հակոբի վանքից բարձրանալ` բավականին մեղմաթեք հյուսիս-արևելյան լանջով, և այդ փորձը հաջողությամբ է պսակվել: 1856 թ.-ին անգլիացի Ռ. Ստյուարտն առաջին անգամ հրաժարվեց հյուսիս-արևելյան լանջով բարձրանալու երթուղուց և բարձրացավ Բայազետի կողմից, այսինքնª հարավ-արևմտյան լանջով, ճիշտ վիհի հակառակ կողմից: Հետագայում հետազոտությունները ևս ցույց տվին, որ սա ամենակարճ և ամենամատչելի ճանապարհն է: Ահա այդ ամենամատչելի ճանապարհով էլ մենք սկսեցինք վերելքը:
- Ե±րբ էր դա:
- 2007 թ.-ի օգոստոսի 8-ի առավոտյան: Ես ձգտում էի, որ ամսի 10-ին հասնենք գագաթին, որովհետև այդ օրը մեզ համար դարձյալ խորհրդանշական էրª Սևրի դաշնագրի օրը: Դա մեր վերելքի գաղափարական իմաստավորումն էր: Սևրի դաշնագրի ձախողումից հետո, երբ հայկական հարցը փակուղի մտավ, և մենք կորցրինք մեր բաղձալի երազանքն իրականացնելու հնարավորությունը, այսինքնª միացյալ Հայաստանի գաղափարը, թեկուզ իբրև խորհրդանիշ` օգոստոսի 10-ը մնաց մեզանում, և ամեն ինչ արեցինք, որ այդ օրը հասնենք Արարատի գագաթին:
- Նկարագրեք, խնդրում եմ, ճանապարհը:
- Առաջին օրը երեկոյան հասանք 3200 մ բարձրության և ճամբար խփեցինք: Ճանապարհը հեշտությամբ հաղթահարեցինք, որովհետև լանջը մեղմաթեք էր, բեռներն էլ էշերն ու ձիերն էին տանում: Երկրորդ օրն առավոտյան վերելքը շարունակեցինք դեպի 4200 մ բարձրության վրա գտնվող ճամբարը: Ճանապարհը բավականին դժվարացավ: Արահետը նեղլիկ էր, անասունները ևս մեծ դժվարությամբ էին առաջ շարժվում: Բայց վեհ գաղափարը մեզ անընդհատ առաջ էր մղում: Փորձառու Սամվելը մշտապես իր խոսքերով գոտեպնդում էր բոլորիս:
4200 մետրի վրա իջևանեցինք մի գողտրիկ ջրվեժի պռնկին: Քուրդ ուղեկցորդների վկայությամբ` դա վերջին տարիների բնապահպանական աղետի (գերտաքացման) անմիջական արտահայտություններից մեկն էր: Վերևից սառցադաշտը հալվում էր և, հատկապես օրվա վերջին, հորդանում, մեծ շառաչով գալարվում դեպի իր իսկ առաջացրած վիհի մեջª հետը պոկելով-տանելով բազմաթիվ հսկա քարեր: Ամբողջ գիշեր այդ քարերի դղրդյունից համարյա չկարողացանք քնել. թվում էր, թե ուր-որ է, դրանք մեր վրա են թափվելու:
Վերելքի երրորդ օրըª ամսի 10-ի լույս գիշերը, ժամը 4-ին, ձմեռային հանդերձանքով, լուսարձակներով ճանապարհ ընկանք: Վերելքն ավելի կտրուկ էր ու դժվարին: Մութը զգալիորեն խանգարում էր մեզ: Մեր քուրդ ուղեկիցն անընդհատ շտապեցնում էրª վախենալով, որ եղանակը կարող է կտրուկ փոխվել: Առաջ էինք ընթանում շատ դանդաղ: Ժամը 6:30-ի սահմանում հասանք հավիտենական ձյան շերտին և սառույցի վրայով քայլելու համարª կոշիկների վրա ամրացրինք բավական ծանրաքաշ երկաթե ճանկեր:
Լուսանում էր. հիասքանչ տեսարան էր բացվում մեր առջև: Դեպի հարավª մեզնից վար, վեր էր խոյանում Փոքր Մասիսը, հարավ-արևմուտքումª Կոգովիտի (Բայազետի) դաշտն էր, որի վրա, արևի բարձրանալուն զուգընթաց, նշմարվում էր Մեծ Մասիսի դանդաղորեն ձգվող և խորհրդավոր պատկեր ներկայացնող ստվերը: Դեպի արևելք վեհաշունչ գագաթն էր: Ժամը 7-ի կողմերը հանկարծ նրա հետևից փայլատակեց վեր սլացող արևի սկավառակի լույսը և շլացնելով մեր աչքերըª լեռան հյուսիս-արևմտյան ամենամեծ սառցադաշտերից մեկի համայնապատկերի վրա աննկարագրելի գունագեղ ու ծիածանանման պատկեր առաջացրեց:
Ես ակամայից հիշում էի Խաչատուր Աբովյանի խոսքերը. ՙՄենք նայում էինք մեր շրջապատին, քայլում սառցադաշտերի վրայով և մի վերջին հայացք նետում դրանց վրաª ներքուստ մտածելով, որ գուցե վերջին անգամ ենք ոտք դնում այդտեղ, որովհետև չգիտեինք` վերադարձ լինելու է, թե ոչ՚: Անկեղծ ասածª ինձ ևս Արարատի վրա համակել էր այն նախապաշարմունքը, որ մենք ևս հանդուգն քայլ ենք կատարումª բարձրանալով հարյուրամյակներ շարունակ Արարչի կողմից տաբուի տակ գտնվող սուրբ լեռը:
Մոտավորապես 5000 մետրի վրաª արևի ճաճանչների մեջ լողացող գագաթին, հանկարծ նկատեցի ծածանվող դրոշներ: Միայն այդ պահին հասկացա, որ մինչև կատար հասնելու բաղձալի պահը մնացել են հաշված րոպեներ: Այդ համոզումը կարծես գերբնական ուժ հաղորդեց յուրաքանչյուրիս. վայրկենապես հոգնածությունը տեղի տվեց, և ամեն մեկս, արդեն առանձին-առանձին, խախտելով միասին քայլելու մեր համաձայնության անխախտ պայմանը, նետվեցինք դեպի բիբլիական կատարը: Սառցադաշտի եզրիցª մոտ 4900 մետրից մինչև գագաթª 5165 մ, պահանջվեց մոտ երկու ժամ:
Ես գագաթին հասա առավոտյան, ճիշտ ժամը 9:15 րոպեին, և գրկախառնվելով արդեն այնտեղ կանգնած Խորենի հետ, ուրախությունից չկարողացա թաքցնել հուզմունքս… Արցունքները հորդեցին իմ աչքերից: Ընկերներիս մեծ մասն արդեն գագաթին էրª խմբված իրանցի լեռնագնացների հետ: Ամենաբարձր կետում ծածանվում էր լեռնագնաց Արտակի ամրացրած եռագույնը: Սուր սուլոցներ արձակող քամին նվիրական վայրում ալեկոծում էր մեր պետական դրոշը: Առաջին հաճելի պահը, որ ապրեցի, այն էր, որ մեզնից վերև այլևս լեռնազանգված չկար: Մենք կանգնած էինք հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետումª արևմուտքից արևելք մոտ 40-50 մ երկարությամբ և հարավից հյուսիսª 4 մետր լայնությամբ ձգվող գագաթի պարանոցի վրա: Մի քանի րոպեից տեղ հասան նաև Լիպարիտն ու Սերգեյը:
Բնականաբար, ինչպես ժամանակին Պարրոտը, Աբովյանն ու հայ գյուղացիները, այնպես էլ շատերս ոտք էինք դրել այստեղ` Աստծո նկատմամբ բարեպաշտ զգացումներով և, ինչու± չէ, նաև որոշակի վախվորությամբ:
- Ի±նչ զգացողություններ ապրեցիք:
- Անպատմելի, անբացատրելի մի զգացողություն: Երազի նման էր թվում: Մոտավորապես 10-15 րոպե պահանջվեց, որպեսզի զգայի, որ ինձ հետ կատարվածն իրականություն է: Դրանից հետո միայն տեսախցիկը հանելով սկսեցի նկարահանել, լուսանկարել տարբեր ուղղություններով և, իհարկե, որոշ արարողակարգ կատարել, ինչպես, օրինակ, եռագույնը պարզելն էր, սառցի մեջ խաչ թաղելը, ամենաբարձր կետից մեր հայությանը սրտի խոսք ուղղելը, տվյալ դեպքում, որպես ջավախքցի, նաև Ջավախքի հայրենակիցներիս ու բարձրագահ Աբուլ լեռնագագաթին ողջույններ հղելը և այլն:
Այնքան մեծ էր հուզմունքս, որ նույնիսկ չէի նկատել մեծ թվով պարսիկ լեռնագնացներին, որոնք մեզնից ուշ վերելքը սկսելով` ավելի շուտ էին գագաթ հասել: ՙԵրանի ինձ, որ հասնելով Արարատի գագաթ, հնարավորություն ունեցա իմ երկու հայրենակիցների հետ լսել հայերեն բարբառը՚,- գագաթին հասնելով ասել է Խաչատուր Աբովյանը: Նման զգացողություն կար նաև մեզ մոտ, և բոլորս միաբերան երկրպագում էինք Աստծուն, շնորհակալություն հայտնում նրան, որ հաղթական ավարտ ունեցավ մեր վերելքը:
Անարդարության նման մի զգացողություն կար մոտս. ես` սովորական մահկանացուս, հայտնվել էի սուրբ լեռան գագաթին, երբ այդ իրավունքն առաջին հերթին պատկանում էր Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին, Վահան Տերյանին, Եղիշե Չարենցին, Հովհաննես Շիրազին, Սիլվա Կապուտիկյանին, մեր բոլոր այն մեծերին, ովքեր գովերգել են Արարատը, ներշնչվել նրանով, անմար գործեր նվիրել սրբազան լեռանը: Թերևս մխիթարականն այն էր, որ այստեղª գագաթին, հավիտենական սառույցի մեջ, արդեն մեկ տարի է, ինչ մեր չորս հայրենակիցներիª Երևանի պետհամալսարանի դասախոս Գևորգ Հաճյանի, փորձառու լեռնագնաց Հրաչ Մակարյանի, Ալբերտ Տոնոյանի և Մխիթար Մխիթարյանի ջանքերի շնորհիվ իր հավիտենական հանգիստն էր գտել Մեծն Շիրազի սիրտը: Դա եղել էր պոետի փափագը:
- Ձեր պատմության մեջ խոսում էիք Արարատի մի քանի գագաթների մասին: Նկարագրեք, խնդրում եմ, գագաթի իրական կառուցվածքը:
- Ճիշտ այնպես է, ինչպես նկարագրել են Ֆրիդրիխ Պարրոտը, Խաչատուր Աբովյանը և մյուսները: Գագաթ ասվածը, ինչպես նշեցի, 4-5 մ լայնութամբ մի պարանոց էª արևմուտքից ձգված դեպի Արարատյան դաշտ: Եթե Երևանից աջ, ափդ պարզած դեպի քեզ նայում ես մատներիդ կառուցվածքին, ճիշտ նույն ձևով գծագրվում են Արարատի հինգ գագաթներըª հյուսիսից հարավ: Հինգ գագաթն էլ գտնվում են սառցադաշտի տակ: Հյուսիսային գագաթը (4700 մ) Հայկական Պարի ուղղությամբ է, հաջորդըª նույն ուղղությամբ, քիչ ավելի բարձր (4916 մ)ª հարավայինը նայում է դեպի Փոքր Մասիս (մոտ 4900 մ): Մեջտեղի երկուսն ամենաբարձրն են. մեկը` 5165 մետրանոց գագաթը, Արարատյան դաշտից նայելիս շատ ավելի հարավ-արևմուտք է գտնվում, մյուս գագաթը, որն ավելի մոտ է Արարատյան դաշտին և ընկած է մեծ գագաթից դեպի հարավ-արևելք, մի փոքր ավելի ցածր էª մոտավորապես 5137 մետր: Մեծ Արարատի (5165 մ) և երկրորդ գագաթի (5137 մ) մեջտեղում ձյունով ու սառցադաշտով պատված մի խոռոչ կա, որտեղ, ըստ Ֆրիդրիխ Պարրոտի` պետք է որ գտնվելիս լինի Նոյյան Տապանը, և այդ խոռոչով կամ Մասյաց վիհով, հենց ձյան հալչելու ժամանակ, փայտի ու գերանի կտորներ են իջել մինչև Ակոռի գյուղը: Դրանցից մեկը 1814 թ.-ին գտել են Ակոռիի գյուղացիները: Կամ, ասենք, ինչպես Նավարա անունով մի ֆրանսիացի` բասկական ծագում ունեցող, այդ բեկորներից մի քանիսը բերել է, և այսօր դրանք պահվում են զանազան թանգարաններում ու հենց իր տանը: Կարծրացրած կաղնու փայտի մի կտոր է, որը, ենթադրվում է, պիտի որ Նոյյան Տապանից մի բեկոր լինի: Համենայն դեպս, մարդիկ թե° ֆիլմ են նկարահանել, թե° գիրք են գրել այդ մասին` ՙԵս գտա Նոյյան Տապանը՚ վերնագրով:
- Ձեր խոսքում բազմիցս նշեցիք, որ չէիք հավատում, թե կհաղթահարեք վերելքը: Կա±ր խանգարող հանգամանք:
- Այո: Նախ ինձ ճնշում էր գիտական գրականության իմացությունը, որովհետև գիտեի, թե ինչ ծանրագույն դժվարություններ են հաղթահարել մարդիկ, շատ դեպքում չեն հասել, և դա ունեցել է տխուր վախճան: Գիտեի նաև, ով էլ հաղթահարել է, մեծ դժվարությունների միջով է անցել: Հետագայում իհարկե հասկացա, թե ես ինչու կարողացա հաղթահարել: Բոլորիս քաջ հայտնի է ՙհիպոքսիա՚ª թթվածնային քաղց հիվանդությունը: Պետք է որոշ ժամանակ անցկացնել որոշակի բարձրությունների վրա, որպեսզի օրգանիզմդ ժամանակի ընթացքում ադապտացվի: Բոլորիս հուզում էր, թե ո±ր պահին պետք է այդ շնչարգելությունը տեղի ունենա: Դա պետք է արտահայտվեր գլխապտույտով, գլխացավով, սրտխառնոցով, քայլելու անկարողությամբ, ինչու± չէ, նաև ճնշման սարսափելի տատանումներով և այլն: 4300 մ բարձրության վրա, հանգիստ պառկած վիճակում, սրտիս զարկերը հասնում էին րոպեում 120-130-ի: Դե պատկերացրեք` վերելքը հաղթահարելիս դրանք որքան կավելանային: Երկրորդը. մենք բարձրացել ենք ամենամատչելի և ամենակարճ, այդուհանդերձ, բավականին դժվարաբերձ ճանապարհով: Եվ քանի որ սա ամենակարճ ճանապարհն էր, տասնամյակների ընթացքում շատ լեռնագնացներ էին փորձել դրանով վերելքը հաղթահարել: Բացվել էր մի շատ նեղլիկ արահետ: Բավական էր այդ արահետից երկու մետր շեղվեիր, հայտնվում էիր քարաբեկորների, հոսող հողաշերտերի մեջ, որոնք լուրջ դժվարություն էին առաջացնում: Այդ պատճառով էր, որ գագաթ հասնել-չհասնելու հարցում բոլորիս մոտ մտավախություն կար: Ամենակարևորն այն է, որ իմ ալպինիստ ընկերները մի հետաքրքիր միտք էին սովորեցրել ինձ. ՙԵրբևէ չասես` ես հաղթահարեցի գագաթը՚: Եթե լեռն ինքը չկամենա քեզ ընդունել, դու երբեք չես հաղթահարի նրա գագաթը:
- Դա± էլ նախապաշարմունքի պես մի բան է:
- Դժվարանում եմ ասել. լեռնագնացության մեջ, համենայն դեպս, դա հստակ օրենք է: Երբ եղանակը կտրուկ փոխվում է, բուք է սկսվում, մառախուղ է, և վտանգ կա արահետից շեղվելու, դու պետք է առանց համառության շրջվես ու իջնես:
- Ինչպիսի± տեսարան էր բացվում գագաթից նայելիս:
-Հրաշալի մի տեսարան: Դեպի հյուսիս-արևելք նայելիս ողջ Արարատյան դաշտն էր մեր ոտքերի տակ, մշուշի մեջ Երևանն ու Էջմիածինն էին երևում: Չնայած մշուշինª հյուսիսում շատ պարզ ուրվագծվում էր Արագածը, որին ես իմ շնորհակալությունը հայտնեցի, որովհետև Արագածի գագաթը երկու անգամ հաջող հաղթահարելուց հետո` իմ մեջ համոզմունք և վստահություն առաջացավ Արարատ բարձրանալու իմաստով: Պարսկաստանի սահմանի ուղղությամբ` հրաշալի երևում էին Արտազ գավառը, Ավարայրի դաշտը: Դեպի արև-մուտք տեսնում էինք Հայկական Պարը, հեռվում երևում էր Թոնդուրեք լեռնագագաթը, շատ ավելի հեռուª Հայկական Պարի վրա, դեպի հյուսիս-արևմուտք ուղղությամբ` հստակ երևում էր Գայլատու լիճը, որը Հայկական Պարի վրա գտնվող մի գողտրիկ լճակ է, մոտ 2000-2300 մ բարձրության վրա: Փոքր Մասիսը մշտապես մեր աչքի առաջ էր:
- Որքա±ն ժամանակ մնացիք գագաթին:
- Մոտավորապես մեկ ժամ: Ավելի մնալ չէինք էլ կարող: Չորս կողմից բաց տարածություն է, սարսափելի քամի, ու թեև ընդամենը զրոյից տասը աստիճան էր ցուրտ, քամու պատճառով այնպիսի սառնամանիք էր, որ տեսախցիկներն անգամ հրաժարվում էին աշխատել: Այդուհանդերձ, կարողացանք հայկական լեռնաշխարհի չորս կողմը նկարահանել: Ցանկություն եղավ գնալ տապանի և մեր հաղթահարած գագաթի մեջտեղում գտնվող գագաթը, բայց քուրդ ուղեկիցը խորհուրդ չտվեց: Սառցադաշտի շարժվելու հավանականությունը մեծ էր, ինչը հետդարձի ճանապարհին, կտրուկ վերելքի ժամանակ, կարող էր սառած քարերը ցած գլորելու պատճառ դառնալ:
- Իսկ ինչպիսի± եղանակ էր ընդհանրապես, ողջ վերելքի և վարընթացի ժամանակ:
- Ես պատահականորեն չասացի, որ թե° Աստված, թե° լեռը բարեհաճ գտնվեցին մեր նկատմամբ, և մինչև մեր ուխտագնացության ավարտը հիանալի եղանակ էր: Մեզնից առաջ էլի խմբեր էին բարձրացել, բայց նման նպաստավոր եղանակ չէր եղել: Պատկերացրեք` 4200 մ բարձրության վրա հիանալի ծաղիկներ էին աճում: Երկրորդ օրը երեկոյան միայն սարսափելի ամպրոպ եղավ, սակայն անձրևից հետո ծիածանի յոթ գույներով հրաշալի տեսարան բացվեց:
- Իսկ ի±նչ կասեք լեռան լանջին տեղակայված ռազմական բազաների մասին:
- Դրանք գտնվում են լեռան հյուսիս-արևելյան լանջին, վիհի շրջակայքում, Ակոռի գյուղի մոտ` 2000-2500 մ բարձրության վրա և նայում են Հայաստանի Հանրապետության տարածքին: Ենթադրվ
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
|
|
|
|
|
 |
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ
ԳԻՏԱԿՑՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Վահան Արծրունին ժամանակակից երաժշտական արվեստի ամենավառ ներկայացուցիչներից է. մեկը, ով ազգային ավանդույթներին հավատարիմ մնալով` ստեղծում է նոր երաժշտական ձևեր տարբեր ժանրերում, լինի դա ֆոլկլոր, ռոք, թե դասական երաժշտություն:
- Պատմե°ք, խնդրում եմ, երաժշտության ասպարեզում Ձեր առաջին զգացողությունների մասին£ Ինչի±ց ամենը սկսվեց:
- Դեռ մանկությունից մայրս ինձ տարել է երաժշտական դպրոց, որտեղ ինձ սովորեցնում էին ջութակ նվագել: Այնտեղ ես սովորել եմ ընդամենը կես տարի: Շուտով դա ինձ շատ ձանձրացրեց, և ես այնտեղից դուրս եկա: Հետո ես որոշ ժամանակ ժուռնալիստների տանը դասական կիթառի դասընթացների գնացի: Բայց դա էլ ինձ չբավարարեց: Ավելի ուշ ընկերներս, որոնք ինձնից մի քիչ մեծ էին, ընդունվեցին պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ ես հաճախ այցելում էի նրանց: Ինստիտուտում մի ակումբ էր գործում, որը զբաղվում էր հայկական ֆոլկլորի ուսումնասիրությամբ: Ես սկսեցի այնտեղ հաճախել, սակայն շուտով զգացի, որ դա ևս այն չէ, ինչն ինձ անհրաժեշտ է: Այդ ժամանակ էլ սկսեցի ինքնուրույն զբաղվել ֆոլկլորով: Շուտով իմ ուշադրությունը գրավեց Արթուր Մեսչյանի ՙԱռաքյալներ՚ խմբի երաժշտությունը: Մեսչյանն ինձ առաջարկեց նվագել իրենց խմբում: Ընդհանրապես, իմ արվեստի ձևավորման գործում նա մեծ ազդեցություն է ունեցել: Որոշ ժամանակ անց, նրա խորհրդով, ես ընդունվեցի տղամարդկանց ՙՆարեկ՚ երգչախումբ: Այնտեղ անցկացրած վեց տարիների շնորհիվ հասկացա, թե ինչ է իրենից ներկայացնում հայկական իսկական հոգևոր երաժշտությունը: Եթե իմ կյանքում չլիներ այդ ինստիտուտը, հավանաբար այդպես էլ շատ բան չէի իմանա: Դրան հետևեց մեկ այլ աշխատանք. ես մի տարի երգեցի Չեքիջյանի կապելլայում: Դրա հետ զուգահեռաբարª միշտ զբաղվել եմ ռոք երաժշտությամբ: Այսօր ես ձգտում եմ պահպանել 4 ուղղություն` դասական կամերային երաժշտություն, պրոգրեսիվ ռոք երաժշտություն, Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր և կինոյի երաժշտություն: Ընդհանուր առմամբª այն, ինչ թվարկեցի, իմ 20 տարվա ստեղծագործական կյանքի արդյունքն է:
- Հավանաբար այսօր դժվար է պատկերացնել, որ երաժիշտ Վահան Արծրունին ի սկզբանե իր համար ընտրել էր գործունեության այլ ոլորտ: Այսուհանդերձ, հենց այդպես էլ եղել է: Ինչպե±ս է դա տեղի ունեցել: Ասում են, թե դրա պատճառն է Ձեր նախապապ, հայտնի գիտնական Վահան Արծրունու ժառանգությունը: Պատմեք նրա մասին:
- Սկզբում ես սովորել եմ բժշկական ինստիտուտում: Ինչ վերաբերում է իմ նախապապին, ապա նա, լինելով Սորբոնի պրոֆեսորª Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից մեկն էր: Համալսարանի շեմին կիսանդրիներ կան դրված, որոնցից մեկը նրանն է: Հետագայում բժշկական, պոլիտեխնիկական և ժողտնտեսական ինստիտուտները բաժանվեցին համալսարանից և դարձան առանձին բուհեր: Իմ նախապապին նշանակեցին անատոմիայի ամբիոնի վարիչ, որը մինչ այսօր նրա անունն է կրում: Երբ Հայաստանում նրան դոկտորական աստիճան շնորհեցին, ասաց. ՙԵս շատ շնորհակալ եմ ինձ դոկտորական աստիճան շնորհելու համար: Ճիշտ է, մի աստիճան ես արդեն ունեմ Սորբոնից…՚: Նա նախընտրեց զբաղվել գիտական գործունեությամբ: Բժշկական տերմինների առաջին և միակ հայ-ռուսերեն-լատիներեն բառարանը նա է կազմել: Նա իր սիրտն ու ուղեղը կտակել է անատոմիայի թանգարանինª որպես պրեպարատ: Նա գաղափարի, մտքի մարդ էր և պատրաստ էր սեփական կյանքը նվիրել ուրիշներին: Համալսարանը մինչ այսօր հարգում է նրա հիշատակը: Քանի որ ես Վահան Արծրունու ծոռն եմ և կրում եմ նրա անունը, ամենաքիչը, ինչ ես պարտավոր էի անել, դա բժշկական ինստիտուտն ավարտելն էր: Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե դա արել եմ առանց որևէ հաճույքի: Սակայն ինստիտուտն ավարտելուց հետո սեղանին դրեցի իմ դիպլոմը և ասացի. ՙՍիրելի մայրիկ, իսկ այժմ ես կարո±ղ եմ զբաղվել նրանով, ինչին ամբողջ կյանքում ձգտել եմ՚: Այսպիսովª անցումը բժշկությունից երաժշտություն ինձ մոտ շատ սահուն կերպով տեղի ունեցավ: Բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո ես միաժամանակ ընդունվեցի բժշկական օրդինատուրա և կոնսերվատորիա: Դա տեղի ունեցավ հետևյալ կերպ: ՙՆարեկ՚ երգչախմբի ղեկավարն էր Մկրտիչ Մկրտչյանը (Միշա), որը վերջին տարիներին դասավանդում է Սորբոնում: Մի հրաշալի օր, երբ բժշկական ինստիտուտում սկսվել էին քննությունները, ինձ մոտ եկավ Միշան և ասաց. ՙԳիտես, մեր կոնսերվատորիայում ունկընդրում է լինելու, և ինձ համար շատ կարևոր է, որ դու այնտեղ ելույթ ունենաս: Դու պետք է ընդամենը երեք ստեղծագործություն կատարես՚: Առանց խորանալու, թե ինչի համար է դա նրան պետք, ես մտա նշված սենյակը և կատարեցի բոլոր երեք ստեղծագործությունները: Երբ պատրաստվում էի դուրս գալ, ինձ ասացին. ՙՀիանալի է: Այժմ Դուք պետք է ելույթ ունենաք հանձնաժողովի առաջ՚: Սենյակից դուրս գալով` ես Միշային հարցրի. ՙԻ±նչ հանձնաժողովի մասին է խոսքը՚: Ինչպես պարզվեց, Միշան իմ անունից կոնսերվատորիա ընդունվելու դիմում էր գրել: Ես պատրաստվում էի հրաժարվել այդ ձեռնարկումից, երբ Միշան ասաց. ՙԻսկ այժմ դու արդեն ոչ մի տեղ չես փախչի: Եթե քեզ հավանություն են տվել, ապա մնում է միայն մի քայլ անել: Արդյոք չե±ս պատրաստվում ճանապարհի կեսին կանգ առնել՚: Ես հասկացա, որ այդքան հեշտ ազատվել չեմ կարող: Ստիպված էի պատրաստվել և գնալ քննության: Քննական հանձնաժողովի մեջ էր հրաշալի երգչուհի Գոհար Գասպարյանը: Իմ ելույթից հետո նա ինձ իր մոտ կանչեց և ասաց. ՙԳրիր իմ անունը՚: Այնտեղից դուրս գալուց հետո ես հարցրի Միշային, թե ի±նչ են նշանակում Գոհար Գասպարյանի այդ խոսքերը: Պարզվեց, որ ըստ կանոնների, ուսանողն ինքը պետք է իր համար դասախոս ընտրեր: Միշան երկար ժամանակ չէր հավատում, որ Գոհար Գասպարյանն անձամբ կարող էր նման բան առաջարկել: ՙԱյդպիսի բան երբեք չէր եղել՚,- ապշած կրկնում էր նա: Այդպիսովª ինձ շուտափույթ կերպով ընդունեցին նախապատրաստական բաժնի երկրորդ կուրս, իսկ մի տարի անց ես արդեն սովորում էի կոնսերվատորիայի վոկալի բաժնի երկրորդ կուրսում: Միշան արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում է ուրիշ երկրում, սակայն ես նրան հաճախ եմ հիշում, քանի որ միայն նրա հնարամտության շնորհիվ է, որ պրոֆեսինալ երաժիշտ եմ դարձել: Դրանից հետո յուրահատուկ մի հոսք տեղի ունեցավ. բժշկական ինստիտուտն ավարտած բազմաթիվ ուսանողներ սկսեցին ընդունվել կոնսերվատորիա: Ասեմ, որ ակադեմիկ երաժշտության հանդեպ իմ հետաքըրքրությունն աստիճանաբար է ձևավորվել, ողջ կյանքիս ընթացքում: Կոնսերվատորիայում սովորելու տարիներին Գոհար Գասպարյանն անընդհատ ասում էր. ՙԵս ձգտում եմ քեզ մեծ բեմի համար պատրաստել, բայց զգում եմ, որ դու այլ հայացքներ ունես՚: Բանն այն էր, որ ես ոչ մի կերպ չէի կարողանում ինձ պատկերացնել օպերային բեմի վրա: Սակայն ընդունվելով վոկալի ֆակուլտետª ես գիտեի, որ այդտեղից հնարավոր է հեշտությամբ տեղափոխվել կոմպոզիցիայի ֆակուլտետ: Ես շատ էի ցանկանում Տերտերյանի մոտ սովորել, բայց նա երկար ժամանակ Գերմանիայում ապրելուց հետո վախճանվեց: Մտածում էի նաև Լազար Սարյանի մոտ սովորելու մասին: Սակայն դա ևս չստացվեց:
- Որոշ ժամանակ Դուք ակտիվորեն զբաղվել եք երաժշտական փառատոնների կազմակերպմամբ, այո±:
- Ես լավ կապեր էի հաստատել շվեյցարացի Կարին Բախմանի հետ, որը ՙԱռագաստ՚ հայ-շվեյցարական ընկերության ե-րիտասարդական ակումբի հիմնադիրն էր: Նա ինձ առաջարկեց իրականացնել երիտասարդների շահերը ներկայացնող երաժշտական նախագիծ: Արդյունքում` ես կազմակերպեցի “Gaudeamus” անվանումով փառատոնը, որն անց էր կացվում յուրաքանչյուր կես տարին մեկ: Արդեն 4-րդ փառատոնին մասնակցում էին տարբեր քաղաքներից ժամանած բազմաթիվ խմբեր, որոնց թվում հանդես էր գալիս ՙԿրեմատորիյ՚ խումբը Մոսկվայից, որի համերգը տեղի ունեցավ ՆԳՄ-ի մշակույթի տանը: Հինգերորդ փառատոնը մենք նախատեսում էինք անցկացնել որպես ուսանողական մրցաշրջան, սակայն այդ ժամանակ ինձ տարան բանակ, և ամեն ինչ դրանով ավարտվեց:
- Ինչո±վ եք այսօր զբաղվում:
- Բոլորովին վերջերս ավարտեցի մի շատ հետաքրքիր աշխատանք, որը կապված է Արևելքի ասորական եկեղեցու հոգևոր ավանդույթների հետ: Դա, ընդհանրապես, հոգևորականության շերտ է, որն անմիջականորեն կապված է մեր հոգևոր մշակույթի հետ: Ինչպես հիշում ենք, մինչ հայ գրերի գյուտը, պատարագները մեր եկեղեցիներում անցկացվում էին հունարեն ու ասորերեն լեզուներով: Երբ խորանում ես այդ դաշտում, հասկանում ես, որ և° հայ առաքելական եկեղեցու մշակութային ավանդույթները, և° ղըպտիների` եթովպական քաղաքակրթության և, ընդհանրապես, Արևելքի բոլոր եկեղեցիների ավանդույթներն ընդհանուր դաշտ են, որտեղ առաջացել են բոլոր այս ծիլերը: Թվում է, թե գտնվում ես մշակույթի առաջացման ակունքների մոտ: Մինչ այդ եկեղեցական ավանդույթը հիմնականում փոխանցվում էր բանավոր կերպով: Ելնելով և° նրա գաղտնիությունից, և° այն հանգամանքից, որ այս ուսմունքը մոլորություն էր համարվում` դրանք արտաքնապես նվազագույն ազդեցությունների են ենթարկվել և համարյա թե ոչ մի փոփոխություն չեն կրել: Ես հնարավորություն եմ ունեցել առնչվել դրանց հետ, երբ մենք Ուրեմիայից հրավիրեցինք երկու քահանայի: Նրանց ժամերգությունը սկզբում ձայնագրեցինք կոմպոզիտորների միության ստուդիայում, իսկ այնուհետև, կես տարվա ընթացքում, ես զբաղվում էի այդ նյութի գործիքավորմամբ ու համաչափ եզրապատումով: Այս աշխատանքի արդյունքում ստեղծվեցին երկու լազերային սկավառակներ, որոնք մոտակա ժամանակահատվածում կթողարկվեն:
- Իմ կարծիքով` Ձեր գործունեության շեշտը հիմնականում դրվում է հետազոտության վրա:
- Երբեմն ես հանդես եմ գալիս որպես գործիքավորող, երբեմնª որպես կոմպոզիտոր, իսկ երբեմն էլ` որպես մեկնաբան:
- Սակայն Ձեր ձեռնարկած ամեն ինչում առկա է մեթոդը:
- Միգուցե դրա պատճառն այն է, որ ես սիրում եմ սովորել և սովոր եմ ամեն ինչ համակարգել: Միայն այդ դեպքում է հնարավոր ամեն ինչ համապատասխանորեն ընկալել, և մեր քաոսային ընկալումն ավելի կոն-կրետանում է: Բայց դա, իհարկե, ըստ հնարավորության սահմանի, քանի որ եկեղեցիները և ժողովուրդները, որոնք ունեն այդ մշակութային գանձերը, բավականին խանդոտորեն են դրանք պահպանում: Բացի այդ, մենք սովոր ենք քրիստոնեությունն ընկալել որպես արևմտաեվրոպական կրոն, իսկ դրա հանդեպ իմ հետաքրքրությունն այնպիսին է, ինչպիսին արևելյան կրոնի հանդեպ է:
- Ինչպե±ս է իրականացվում Ձեր աշխատանքը կինոյի բնագավառում:
- Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ինձ խնդրեցին ֆիլմի համար soundtrack-ներ ստեղծել, այնինչ այժմ արդեն վեցերորդ վավերագրական ֆիլմն է նկարահանվում: Այս ֆիլմերի նպատակն է ցույց տալ, որ ասորիները, չնայած նրան, որ կորցրել են իրենց պետությունը և չունեն սեփական սահմաններ, ապրելով տարբեր երկրներում` շարունակում են ապրել նույն մշակութային արժեքներով և իրենց համարում են միացյալ ազգ: Այսպիսի ուսումնասիրությունը մեզ շատ է օգնում ճիշտ պատկերացում կազմել մեր սեփական մշակույթի վերաբերյալ: Մենք սովոր ենք սեփական մշակույթն ընկալել ամեն ինչից անջատ, կարծես այն օդից է կախված: Մենք չգիտենք մեր սեփական կապերի և կողմնակի ազդեցությունների մասին: Դրա հետևանքովª մեր պատկերացումներն այն մասին, թե ով և ինչ ենք մենք իրականում, որոշ դեպքերում չափազանցված են, իսկ որոշ դեպքերում էլª առավելագույնս նվազեցված:
- Կարծում եմ` նման պրոբլեմ բոլոր ժողովուրդների մոտ էլ գոյություն ունի: Սակայն երբ հնարավորություն է լինում առնչվել իրական պատմական փաստերի հետ, որոնք բացահայտում են որոշ պատճառահետևանքային երևույթներ, ապա դա միշտ ժողովրդին օգնում է ներքուստ ամրապնդվել:
- Բացի այդ, իմ կարծիքով, գլոբալ երաժշտությունը զարգացման այն փուլն է մտել, երբ երաժշտական ռեսուրս են դառնում ոչ միայն կոմպոզիտորի սուբյեկտիվ ապրումները, այլև մարդկության երաժշտական-մշակութային ամբողջ ժառանգությունը: Հենց դրանով է ինձ հատկապես գերում համաշխարհային երաժշտության և պոստմոդեռնիզմի գեղագիտությունը: Այսպիսի տեսակետն այսօր պահանջում է նոր հոգևորականության բնաշխարհ: Աշխարհում բազմաթիվ երաժիշտներ կան, որոնք այսօր աշխատում ենª օգտագործելով հենց այս ռեսուրսը: Ամենազարմանալին այն է, որ մեր հայկական երաժշտական մշակույթն այս հոսանքի առաջնային մասում է գտնվում: Վերհիշենք թեկուզև դուդուկի պատմությունը: Երբ խոսքը գնում է գլոբալիզացիայի մասին, ես ամենից առաջ դա առարկայական մակարդակով չեմ ընկալումª ասելով, օրինակ, թե որքան կործանարար է ինտերնետի ազդեցությունն իմ երեխայի վրա, երբ նա ամբողջ օրը խաղեր է խաղում, այլ հասկանում եմ, որ գլոբալիզացիան անհատի առջև ամենալայն հնարավորություններ է բացում և համաշխարհային մշակույթի հետ հաղորդակցվելու հիանալի շանս է տալիս: Մշակութային կյանքի բոլոր իրադարձությունները, որոնք իրենց մեջ հոգևոր ներուժ չեն պարունակում, իմ կարծիքով, կործանարար են և վտանգավոր մանավանդ մեր պատմության ներկա ժամանակահատվածում, երբ անցյալի հոգևոր արժեքները գոյություն չունեն, իսկ ներկայի հոգևոր աշխարհը դեռ ձևավորված չէ: Այսօր որքան քիչ ենք մենք ընդունում տեղի ունեցող երևույթների իրական լինելու փաստը, այնքան պակաս հասկանալի ենք մենքª ինքներս համաշխարհային մշակույթի համար: Մտավորականության ներկայումս գոյություն ունեցող կտրվածությունը մշակութային արժեքներիցª ոչ մի լավ բանի բերել չի կարող: Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է կարողանա ինքն իրեն նույնացնել սեփական արժեքների հետ: Իսկ երբ դա տեղի չի ունենում, սկսում ես հասկանալ. կամ դու ես կտրված քո ժողովրդից, կամ ժողովուրդն է քեզնից կտրված: Մի խոսքով, ներկայումս արտիստներին չի հաջողվել ստեղծել մշակութային այնպիսի ոլորտ, որը կարող է մշակութային կյանքի հանդեպ իրական հետաքրքրություն ապահովել: Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում մեր ազգային մշակույթը երկրի ներսում պահանջարկ չի ունեցել: Դարերն ի վեր հայերը որոշակի ռեսուրս են ստեղծել, որը միշտ ավելի շատ օգտագործվել է այլ երկրներում և այլ մշակույթներում: Դա մեր ազգի խաչն է: Դա այն բոլոր երկրների և ժողովուրդների խնդիրն է, որոնց այդպես էլ չի հաջողվել ստեղծել սեփական մշակութային էլիտա: Սա շատ ցավալի եզրակացություն է, որի հետ դժվար է հաշտվել, որպեսզի դա հնարավոր լինի ճանաչել: Այնուամենայնիվ, դա հենց այդպես էլ եղել է, և ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարող է այն այսօր փոխվել:
- Սակայն Դուք շարունակում եք աշխատել հենց այստեղª սեփական երկրում: Ինչու±: Միգուցե Դուք կարողացել եք ստեղծել Ձեր սեփական օազի±սը, կամ ինչ-որ յուրատեսակ փախուստ:
- Ես շատ երկար եմ աշխատել դրան հասնելու համար: Իմ ընկերներից շատերը, որոնց չի հաջողվել իրենց շուրջն այդ փոքր տարածությունը ստեղծել, այսօր դադարել են զբաղվել ստեղծագործությամբ: Բայց դա հարցի լուծում չէ: Դուք գոյություն ունեք կոնկրետ հասցեում, չորս պատերի մեջ, սակայն դա ոչինչ չի նշանակում մշակույթի համար ամբողջությամբ վերցված: Չէ± որ իրականում ձեր արածի արժեքավորությունը որոշում եք ո°չ դուք, ո°չ հանրությունը, այլ ժամանակը:
- Սակայն ժամանակը կարող է նաև անխղճորեն կլանել: Մշակութային բազմաթիվ ՙանարժեք՚ գանձեր ոչնչացվել են և անհետք մոռացվել: Կարծում եմ, որ արվեստագետի ամենակարևոր խթանը ներքին վստահությունն է այն բանում, որ ստեղծածն ամենից առաջ կենսականորեն անհրաժեշտ է հենց իրեն, իսկ այնուհետև` մնացած բոլորին:
- Անկասկած: Ստեղծագործությունը նման է ազատությանը. ամենից առաջ այն գիտակցված անհրաժեշտություն է:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ
|
|
|
|
|
 |
ԲԱՐՁՐ ՊԱՏՈՒՀԱՆ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐ
Կան մարդիկ, որոնք իրենց կյանքն առանց ստեղծագործության պատկերացնել չեն կարող: Նրանց թվին է պատկանում թատրոնի և կինոյի հիանալի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը: Նույնիսկ սրտամկանի ծանր կաթված ստանալուց հետո նա կարողացավ հավաքել ուժերը և արժանանալ գլխավոր մրցանակների միջազգային երկու փառատոններումª Դամասկոսում և Անապայում: Բոլորովին վերջերս Վլադիմիր Մսրյանը Ռուսաստանի Դաշնության կողմից Գնահատանքի շքանշանի արժանացավ: Դեռ ոչ-ոք Հայաստանում այս պատվավոր մրցանակին չէր արժանացել:
- Լինելով փախստականներ Կարսիցª իմ ծնողները բնակություն հաստատեցին Օրջոնիկիձեում: Այնտեղ նրանք սկսեցին հանդես գալ ինքնագործ թատերախմբի ներկայացումներում: Երբ 30-ականներին Ալավերդիում կազմավորվեց պրոֆեսիոնալ աշխատանքային թատրոնը, նրանք տեղափոխվեցին այնտեղ, իսկ այնուհետև, թատրոնի կազմալուծվելուց հետո, մեկնեցին Կիրովականª Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում խաղալու համար: Որոշ ժամանակ անց նրանց հրավիրեցին հանդես գալ Երևանում, սակայն նրանք մերժեցին պատճառաբանելով, որ Վանաձորում ևս մարդիկ են ապրում, որոնք լավ բեմադրությունների կարիք ունեն: Այսպիսով, իմ ամբողջ մանկությունը ես անց եմ կացրել Լոռիում: Ես շատ եմ սիրում այնտեղի բնությունը և կարծում եմ, որ այն ինձ շատ բան է տվել: Իմ հիշողության մեջ դեռ պահպանվել են զարմանահրաշ գեղեցկություն ունեցող հիանալի վայրերը, կիրճերն ու մարգագետինները:
- Այսպիսով, Դուք դեռ մանկությունից ընկղմված եք եղել թատերական մթնոլորտի մեջ:
- Չնայած նրան, որ ես ապրում էի թատերական ընտանիքում և հաճախ նրանց հետ մեկնում էի հյուրախաղերի, ես տարված չէի թատրոնով: Դպրոցում ինձ ավելի շատ գրավում էին տեխնիկական առարկաները: Թատրոնի հանդեպ հետաքրքրությունն առաջացավ ավելի ուշ, երբ 8-րդ դասարանում ինձ առաջարկեցին մասնակցել գրականության երեկոյին: Գրականության հանդեպ իմ մեջ առանձնահատուկ սեր արթնացրեց իմ ռուս գրականության ուսուցչուհինª զարմանահրաշ գեղեցկության և արտասովոր տաղանդի տեր մի կին: Մեր դասարանի բոլոր տղաներն առանց բացառության սիրահարված էին նրան: Դպրոցն ավարտելուց հետո ես մեկնեցի Մոսկվա, որպեսզի ընդունվեմ Մոսկվայի ավիացիոն-տեխնիկական ինստիտուտը, սակայն շուտով այնտեղից գործերս հանեցի և տեղափոխեցի Շչուկինի թատերական ուսումնարան: Հեշտությամբ անցա երկու փուլը, իսկ երրորդ փուլում ինձ հայտնեցին, որ մի փոքր թերություն ունեմ, ինչի պատճառով, չնայած իմ մեծ ունակություններին, ցավոք գեղարվեստի ֆակուլտետ ինձ ընդունել ոչ մի կերպ չեն կարող: Դա իմ կովկասյան ակցենտն էր: Երաշխավորագիր տալով ինձª ուղարկեցին Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ դասընթացների, որի ղեկավարն էր հիանալի ռեժիսոր և մանկավարժ Արմեն Գուլակյանը: Գուլակյանի դասընթացներին ինձ հետ միասին հաճախում էին բազմաթիվ հիանալի դերասաններ, որոնց թվում էր նաև Արմեն Ջիգարխանյանը: Անշուշտ, ամենից առաջ դերասանն ի վերուստ պետք է օժտված լինի շնորհքով, բայց կյանքի ճիշտ ուղղվածություն նա պետք է ստանա կյանքի ընթացքում: Եվ դա շատ կարևոր է: Դրանում ինձ շատ է օգնել մանկավարժ Արմեն Գուլակյանը: Ինստիտուտն ավարտելուց հետո ես նշանակում ստացա խաղալու Պատանի հանդիսատեսի թատրոնում: Որոշ ժամանակ աշխատելուց հետո շուտով ինձ հրավիրեցին Ստանիսլավսկու անվան թատրոն, իսկ ավելի ուշ, երբ Հրաչյա Ղափլանյանը դեռ նոր էր հիմնում Դրամատիկական թատրոնը, նա հրավիրեց նաև ինձ: Այդ ժամանակից ի վեր ես խաղում եմ Երևանի Դրամատիկական թատրոնում:
- Կարծում եմ` Դուք շատ մեծ խաղացանկ եք ունեցել: Ի±նչ դերեր եք խաղացել:
- Իմ խաղացանկում ամբողջությամբ դերեր են, որոնք յուրաքանչյուր դերասան կերազեր խաղալ: Այդ դերերի շարքում ես խաղացել եմ նաև շեքսպիրյան Համլետի դերը, որի մասին երազում է յուրաքանչյուր դերասանª անկախ նրանից, թե ինքը համապատասխանում է այդ դերին, թե ոչ: Դա ամենաբարդ դերերից մեկն է: Ես չեմ ճանաչում ոչ մի դերասանի, որը կկարողանար այդ դերն ամբողջությամբ արտահայտել: Ընդհանրապես, ես շեքսպիրյան շատ դերեր եմ խաղացել: Միակ շեքսպիրյան դերը, որը չեմ խաղացել, սակայն շատ կցանկանայի խաղալª ՙԿլարենս՚ պիեսում Ռիչարդի դերն է: Ճիշտն ասած, մի անգամ ինձ հաջողվել է խաղալ նաև այդ դերը: Մեզ մոտ հյուրընկալվել էին մոսկովյան թատերական գործիչներ: Ղափլանյանը շատ էր ուզում նրանց ցուցադրել իր ներկայացումը, սակայն գլխավոր դերակատար Լևոն Թուխիկյանի հետ վեճի մեջ էր: Այդ ժամանակ նույն ներկայացման մեջ ես խաղում էի Կլարենսի դուքսի դերը, և մինչև վերջ հիանալի գիտեի երկու դերերն էլ: Հրաչյա Ղափլանյանը խնդրեց օգնել իրեն, և ես, առանց նախապատրաստման, ՙԿլարենս՚ պիեսում հյուրերի առջև սկզբից մինչև վերջ խաղացի Ռիչարդի դերը: Լսելով, որ ես այդ դերը կյանքում առաջին անգամ եմ խաղում բեմի վրաª հյուրերն ապշած էին: ՙԱհա այսպիսի եզակի դերասաններ են խաղում իմ թատրոնում՚,- հպարտորեն հայտարարեց Ղափլանյանը: Սակայն երբ նա առաջարկեց ինձ խաղալ այդ դերը նաև հետագայում, ես կտրականապես մերժեցի: Չէ± որ այդ դերը իմ ընկեր, հիանալի դերասան Լևոն Թուխիկյանինն էր, և այդ կերպարի ստեղծման համար նա մեծ ջանքեր էր գործադրել: ՙԼևոն Թուխիկյանն իմ ընկերն է և կոլեգան, և ես չեմ ցանկանում նրանից իր դերը խլել՚, - բացատրեցի ես իմ մերժումը: Եվ այլևս ոչ մի անգամ ես այդ դերը չխաղացի: Իսկ երբ Ղափլանյանն ու Թուխիկյանը հաշտվեցին, Հրաչյա Ղափլանյանը Լևոն Թուխիկյանին ասաց. ՙԵթե ես Վոլոդյա Մսրյանի պես ընկեր ունենայի, ամենաերջանիկ մարդը կլինեի՚:
- Իսկ ինչպե±ս եք հայտնվել կինոյում:
- Ցավոք, ես կինոյում բավականին ուշ եմ ի հայտ եկել: Այն ժամանակ դա այդքան էլ հեշտ չէր, քանի որ հայ կինոյում կարգն այնպես էր, որ խաղում էին միևնույն դերասանները: Առաջին անգամ ես կինոյում հանդես գալու առաջարկ ստացա Արման Մանարյանիցª ՙՎերադարձ՚ ֆիլմում: Այդ ժամանակ արդեն 35 տարեկան էի: Հետագայում ես ևս մեկ փոքրիկ դեր խաղացի և դրանից հետո Մենակերի ՙՆիկոլո Պագանինի՚ ֆիլմում ստացա Պագանինիի դերը, որն ինձ համար ճանապարհ բացեց դեպի մեծ կինո: Այդ դերից հետո ես երկար ժամանակ հրաժարվում էի կինոյում խաղալ: Ինձ դուր չէին գալիս առաջարկվող դերերը: Սակայն Արմեն Ջիգարխանյանն ինձ հուշեց, որ դա սխալ մոտեցում է: ՙՔանի դեռ քեզ դերեր են առաջարկում, խաղա: Ընտրիր այն դերերը, որոնք քիչ թե շատ քեզ համապատասխանում են և խաղա°՚,- ասաց նա: Դրանից հետո ես ևս մի քանի դեր խաղացի Բելոռուսիայի, Տաջիկստանի ստուդիաներում:
- Ինչի± ունակ պետք է լինի կինոյի դերասանը: Չէ± որ, ըստ էության, Պագանինիի դերը կինեմատոգրաֆիական գլուխգործոց է: Եթե չեմ սխալվում, ապա դրա մասին գրում էին, որ դեռևս ոչ մի հայ դերասան այդ մասշտաբի դեր չի խաղացել:
- Իսկական դերասանի արժանիքները միշտ ժամանակն է որոշում: Դա ժողովրդի և ժամանակի գնահա-տականն է: Դերասանն անպատճառ պետք է ամենամարդկային հատկանիշներով օժտված լինի, ինչպիսին են բարությունը և ազնվությունը: Դերասանը չպետք է իր վրա կուտակի իր ձեռքբերումները: Եթե նա իր գլխին հավաքի բոլոր իր դերերը, ապա ի վիճակի չի լինի շարժվել առաջ: Դերասանը պետք է կարողանա ինքը ստեղծել իր կերպարը: Որպես կանոն, երբ ես սկսում եմ աշխատել նոր կերպարի վրա, առավելագույնս զգույշ եմ: Ինձ մոտ ամեն անգամ այնպիսի զգացում է առաջանում, կարծես ես երեխայի պես իմ առաջին քայլերն եմ անում: Ինչ վերաբերում է կինոյին, ես չեմ ընդունում ՙտիպաժ՚ հասկացությունը կամ, ինչն ավելի ահավոր է, երբ դրսից մարդկանց են հրավիրում խաղալու: Ինձ համար հետաքրքիր չեն այն ֆիլմերը, որտեղ չկան վառ արտիստիկ կերպարներ: Ինքս ինձ ես համարում եմ թատրոնի դերասան, բայց կինո նույնպես սիրում եմ: Կինոն իր մեջ որոշակի կախարդանք է պարունակում, ինչը դժվար է չնկատել: Լինում են ֆիլմեր, որոնցում հանդես գալով կարող ես ընդամենը մի գիշերվա մեջ համաշխարհային հռչակ ստանալ: Իսկ դա շատ մեծ հրապուրանք է: Բացի այդ, ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել տեսախցիկի առջև: Սակայն այսօր ինձ համար կինոյում երկարատև ընդմիջում է:
- Անկեղծ ասած, ինձ թվում էր, թե Պագանինիի դերում խաղալուց հետո Ձեր վրա առատորեն պետք է առաջարկություններ թափվեին:
- Այդ դերից հետո ինձնից շատերը նեղացան: Որոշ մարդիկ էլ սկսեցին վախենալ ինձնից: Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե ինձ հրավիրեն հանդես գալ իրենց ֆիլմում և պարզվի, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվում: Դա իրենց անօգնականության մեջ ստորագրվելու նման մի բան կլինի: ՙԱրմենֆիլմ՚ կինոստուդիան նույնպես ինձ դեռևս ոչ մի դեր չի առաջարկել: Սակայն արտերկրում ես քիչ չեմ նկարահանվել: Ես խաղացել եմ ՙՍպիտակ զգեստներ՚ բելոռուսական բազմասերիանոց ֆիլմում, որտեղ կատարել եմ ՊԱԿ-ի գեներալ Ասիկրիտովի դերը: Երբեք չեմ մտածել, որ ինձ կհաջողվի խաղալ դեր, որը ոչ մի ընդհանուր բան չի ունենա իմ իրական կերպարի հետ: Սակայն այդ դերը զարմանալիորեն հետաքրքիր էր: Այնուհետև ինձ հրավիրեցին խաղալու Չինգիզ Այթմատովի ստեղծագործության հիման վրա նկարահանված Բակո Սադիկովի ՙՄրըրկասյուն՚ ֆիլմում: Ցավոք սրտի, մեր հանդիսատեսը ծանոթ չէ այդ ֆիլմին: Այն ոչ մի անգամ չի ցուցադրվել հայկական հեռուստատեսությամբ, չնայած նրան, որ շատ մրցանակների է արժանացել:
- Իսկ չե±ք կարծում, որ եթե ժամանակին փոխեիք Ձեր բնակավայրը, ապա հաջողությունն ավելի շատ Ձեզ կժպտար:
- Ես շատ հրավերներ եմ ունեցել: Ինձ լավագույն թատրոններ են հրավիրել: Բայց ես չէի ուզում թողնել իմ թատրոնը: Բացի այդ, տեղափոխվելով նոր վայր, անհրաժեշտ է ամեն ինչ նոր էջից սկսել:
- Դուք այն կարծիքի±ն եք, որ ստեղծագործությունը տառապանքների մեջ է ծնվում:
- Անկասկած: Երբ ես և Արմեն Խանդիկյանը միասին նոր էինք բեմադրում ՙՄոռանալ Հերոստրատին՚ ներկայացումը, Հրաչյա Ղափլանյանը չափազանց խանդոտորեն մոտեցավ մեր գործունեությանը: Բեմականացումը հանդիսատեսների դատին հանձնելու ժամանակ նա հանկարծ նյարդայնացավ և սկսեց ասել, որ մենք ոչինչ ճիշտ չենք անում: Այնուհետև սկսեց ինձ վրա գոռգոռալ. ՙԴու քեզ ռեզոնյորի պես ես պահում՚: Ես շատ նեղացա: ՙՍիրելիս,- ասացի,- ես ռեզոնյոր չեմ, ես հանճար եմ: Եվ հարգանք եմ պահանջում իմ հանդեպ՚: ՙԿյանքում չեմ տեսել կենդանի հանճար: Եթե դու հանճար ես, ապա կարող ես դիմում գրել և հեռանալ: Մեր թատրոնը հանճարների համար չէ՚: Ես դիմում գրեցի և հեռացա: Անցավ որոշ ժամանակ: Շուտով Հրաչյա Ղափլանյանն այնպես արեց, որ մենք հանդիպենք: Նա ինձ իր կաբինետ հրավիրեց, վերադարձրեց ինձ դիմումը և ասաց. ՙԲավական է նեղացած մնալ: Վաղվանից արի թատրոն՚: Ճիշտ է, այնուհետև նա բոլորին պատմում էր, որ ես գրեթե ծնկաչոք խնդրում էի նրան թատրոն վերադառնալու մասին: Այնպես որ, ստեղծագործական կյանքում կարող են տարբեր կոնֆլիկտներ տեղի ունենալ: Իսկ ՙՆիկոլո Պագանինին՚ բեմադրելիս ֆիլմի ռեժիսորի հետ այնպիսի վեճեր էին բռնկվում, որ երբ արդյունքում ֆիլմը կայացավ, մենք ստիպված եղանք միմյանցից ներողություն խնդրել: Բայց իրականում ես կարծում եմ, որ կոնֆլիկտները ստեղծագործական պրոցեսի բաղկացուցիչ մասն են կազմում: Եվ առանց այդ բախումների` մենք դժվար թե կարողանայինք հասնել անհրաժեշտ արդյունքների: Այնպես որ, ստեղծագործական պրոցեսում դրանք պարզապես երբեմն անհրաժեշտ են լինում:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ
|
|
|
|
|
 |
70-ԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ՋԱԶԸ
ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ
Մեր հասարակությանը քաջածանոթ 70-ականների ջազային երաժիշտները վերջին մի քանի տարիներին հանդես եկան ելույթներով, ինչը, կարելի է ասել, անչափ հաճելի երևույթ է երևանցիներիս համար:
Խմբում ելույթ են ունենում մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած փառապանծ էստրադային նվագախմբի և հայկական ջազային երաժշտության վաստակավոր և շնորհալի երաժիշտներն ու մենակատարները:
ՙ70-ականների ջազ-նվագախմբի՚ կազմավորման և համերգների կազմակերպման հարցում մեծ է նվագախմբի հիմնադիր և ճանաչված երաժիշտ Վազգեն Ասատրյանի դերը: Մեկը այն հին երևանցիներից, ով շատ է կարևորում հայկական ջազային արվեստի ոսկե ավանդույթների պահպանումը, մեր ջազային և էստրադային երաժշտության լավագույն ստեղծագործությունները երիտասարդ սերնդին ներկայացնելը:
Ուստի, ջազի թեման շարունակելիս, չէինք կարող շրջանցել մեր հին ու նոր երևանցուն և նրան չուղղել մեզ հետաքրքրող մի շարք հարցեր ջազի ու Երևանի մասին:
- Կուզենայինք լսել Ձեր կարծիքը ջազի ավանդույթների պահպանման, ջազի պրոպագանդման վերաբերյալ: Արդյո±ք մեր հասարակությունը երաժշտական այս ուղղության ավանդույթների կրողն է, և, ընդհանրապես, ո±վ է այս լուրջ խնդիրների ՙպատասխանատուն՚:
- Ջազի ավանդույթների պահպանման և շարունակման գործում մեր հասարակությունն այսօր, դժբախտաբար, փոքր դեր ունի: Այսօրվա ՙշոու-բիզնես՚ կոչվածը և, առհասարակ, երեք ակորդանի երաժշտությունը խանգարում են իսկական արվեստի լիարժեք ճանաչմանը:
Ջազը դասական երաժշտության պես է: Երկուսն էլ նույնչափ բարդ են և հասկանալի ու ընդունելի չեն ամեն մարդու համար: Դասական երաժշտության համերգներն անցնում են կիսադատարկ դահլիճներում: Ջազային համերգների ժամանակ նույն պատմությունն է` քիչ ավելի լիքը դահլիճներում, որովհետև այն վերջերս ինչ-որ մոդայիկ է դարձել: Ես դա բնականոն երևույթ եմ համարում, որովհետև ամբողջ աշխարհում է այդպես: Պարզապես Հայաստանում մոտ երեք միլիոն բնակիչ ենք, իսկ ջազի սիրահարները փոքրաթիվ են: Մեծ երկրներում, օրինակ` Ֆրանսիայում, վաթսուն միլիոն բնակչությունից հինգ միլիոնն է ջազ հասկանում, բայց դա պատկառելի թիվ է և օրինաչափ:
Պատասխանատվության առումով մեծ է հենց մեր` արվեստագետներիս դերը: Նշեմ ընդամենը մի քանի անուն: Արտեմի Այվազյան` ջազի հիմնադիրը, Ցոլակ Վարդազարյան` Մարտին Վարդազարյանի հայրը, մաեստրո Կոնստանտին Օրբելյան... Վերջինս 36 տարի անընդհատ ՙհամար առաջին՚ երաժիշտն էր ողջ Խորհրդային Միությունում, ընդ որում, մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ ջազը արգելված երաժշտություն էր: Օրբելյանը ջազն ու էստրադան միացնելով այնպիսի հավասարակշռությամբ էր ներկայացնում, որ անգամ Խորհրդային Միության նման երկրի չինովնիկները ՙկառչելու՚ տեղ չէին գտնում: Անուրանալի է նրա դերը Հայաստանի ջազային արվեստի պատմության մեջ:
Այսօր և, ընդհանրապես, վերջին տարիներին ջազի պրոպագանդման գործում մեծ աշխատանք է կատարում Լևոն Մալխասյանը: Հավաքագրում է ջազի երկրպագու երիտասարդներին, հնարավորություն տալիս նրանց նվագել, փորձել սեփական ուժերը: Մեծ էր նրա ավանդը նաև Արցախի ՙJazz big-band՚-ի կայացման գործում: Որքան ժամանակ ճանաչում եմ նրան, հիշում եմ նրա մտահղացման` ջազ-ակումբի ստեղծման մասին: Փառք Աստծո, դա հաջողվեց նրան:
Երիտասարդներից ուզում եմ նշել Արմեն Մարտիրոսյանին: Նա շարունակեց մաեստրո Օրբելյանի գործը և ստեղծեց Հայաստանի պետական ջազային օրկեստրը: Մենք ուրախ ենք, որ նա շարունակում է ՙbig-band՚-ային ավանդույթները:
Հայաստանի ջազային արվեստի պատմության մեջ ունենք Մարտին Վարդազարյան, երաժիշտներիս լեզվով ասած` ՙմեր էնցիկլոպեդիան՚: Նրան, ընդհանրապես, ջազային-էստրադային երաժշտության հանրագիտարան են անվանում:
Երվանդ Երզնկյանը, անշուշտ, որ շարունակում է հեռուստատեսության և ռադիոյի ջազային նվագախմբի գործը: Այնպես որ, ջազն ապրում է Հայաստանում և զարգանում համաչափորեն:
- Արվեստագետը չպետք է ՙհարմարվող՚ լինի, այլ, ընդհակառակը, անկախ երկրի իշխանությունների այս կամ այն դիրքորոշումից, պետք արվեստը պահպանողի դերում հանդես գա: Այդպես չէ±:
- Ընդհանուր առմամբ` այդպես է, բայց իշխանությունները դրա հետ գրեթե կապ չունեն: Արվեստի պահպանումը ժողովրդի, մտավորականության, մշակույթի ոլորտի աշխատողների, զանգվածային լրատվամիջոցների և պրոդյուսերների ձեռքում է: Նրա’նք պետք է պրոպագանդայով զբաղվեն: Մարդու մեջ սերն արվեստի նկատմամբ հիմնականում ծնվում է պրոպագանդայի միջոցով: Շատ քչերն են գենետիկորեն արվեստասեր ծնվում: Մյուսները տեսնելով, լսելով, արվեստի հետ ՙշփվելով՚ են այն սիրում: Այլ հարց է, թե ինչ որակի արվեստ է մատուցվում:
Ջազի վերաբերյալ հեռուստահաղորդումները շատ քիչ են: Գիտենք երկու անուն` Արմեն Թութունջյան և Իրեն Բայաթյան: Մնացած հեռուստաընկերությունները հիմնականում ՙռաբիս՚ են մատուցում: Ուզում եմ շեշտել` ոչ թե գյուղական, այլ` գեղական. ՙգյուղացին՚ ու ՙգեղացին՚ տարբեր հասկացություններ են:
- Որտե±ղ փնտրել պատճառները:
- ՙՇոու-բիզնեսի՚ գումար վաստակելու ձևի մեջ: Ավելի դյուրին է առանց տանջվելու, չարչարվելու երեք ակորդի վրա աշխատել, քան տարիներ վատնել նվագել սովորելու համար:
Բարդն ընկալելը բոլոր բնագավառներում է դժվար:
- Համեմատելի± են 70-ական թթ.-ի և ներկայիս ջազը:
- Համեմատելը ճիշտ չի լինի, որովհետև մենք նոր գործիքներով, ավելի մաքուր հնչողությամբ և փոքր-ինչ նոր ոգի տված նվագում էինք 30-ականների ջազ: Այն ժամանակ մարդիկ ապրում էին դրանով, օրական պարապում 7-8 ժամ, իսկ այսօր ոչ բոլորն են իրենց օրվա մեծ մասը պարապելուն տրամադրում: Իսկ նվագել պետք է և, ինչու չէ, հաճախակի ՙjam session՚-ներ անել տարբեր խմբերի հետ: Սա է, որ այսօր չկա:
- Ինչո±ւ հենց ՙ70-ականների ջազ-նվագախումբ՚: Չէ± որ նվագախումբը կարող էր ավելի մոդայիկ անուն ունենալ:
- Քանի որ մենք` բոլորս, 70-ականների սերունդն ենք և մեր գեղեցիկ Երևանի զավակները, ուստի հենց գաղափարն էլ այն էր, որ մեր նվագախումբն ու մեր երաժշտությունը հիշեցնեն այն ժամանակվա մե’ր Երևանը:
- Ինչ է` այսօր ա±յլ է Երևանը:
- Երևանը յուրահատուկ քաղաք է և մի վատ ՙբնավորության գիծ՚ ունի: Նա շատերին է ՙկուլ տալիս՚, բայց ՙչի մարսում՚: Մեկ-մեկ ՙփսխում է՚, մեկ-մեկ էլ դրանց պատճառով ՙպատերազմ հայտարարում, հիվանդանում՚: Իսկ ում ընդունեց, մնում է նրա սրտում, նրա մտածելակերպի մեջ: Պետք է սիրել ու հասկանալ այս քաղաքը: Օրերս հեռուստաընկերություններից մեկում հյուր էր Թաթա Սիմոնյանը: Վաղուց եմ ճանաչում ու հարգում նրան որպես լավ մարդու, բայց համաձայն չեմ եթերից հնչած նրա այն կարծիքի հետ, թե հոգնել է տուֆից, տուֆի գույնից, որ իրեն դուր են գալիս նորաոճ ապակյա շենքերը, որովհետև դրանք փայլում են արևի տակ և, որովհետև ինքը սիրում է փայլող բաներ...
Ներողություն եմ խնդրում Թաթայից, բայց համաձայն չեմ նրա կարծիքի հետ: Ամեն փայլող բան չէ, որ գեղեցիկ է Մենք ծովափնա քաղաքում չենք, փոշու և քարի երկրում ենք ապրում: Առանց ստանդարտների կառուցված այդ ապակյա շենքերը փչացնում են մեր քաղաքի ճարտարապետական հորինվածքը: Հասկանում եմ, ժամանակակիցը գեղեցիկ է, բայց կարելի է նոր, ժամանակակից թաղամաս կառուցելով բավարարվել: Անգամ Ֆրանսիայի նման երկրւմ Փարիզի դասական տեսքը չխաթարեցին, պահպանեցին ուրբանիզմը: Կառուցեցին գեղեցիկ, ժամանակակից ոճի շենքեր, բայց նոր թաղամասում: Չխառնեցին 20-րդ դարի սկզբին ավանդական տուֆով ու բազալտով կառուցված, դասական արժեքներ ներկայացնող շենքերի հետ: Ողջ աշխարհին հայտարարում ենք, թե 2789 տարվա պատմություն ունի մեր քաղաքը, բայց ինչո±վ ենք այդ նույն աշխարհին ապացուցելու, չգիտեմ: Միգուցե փայլող ապակյա շենքերո±վ:
Չես կարող պատմությունը քանդել և ստեղծել նորը: Նույնը մեր արվեստն է: Մենք` բոլորս, դասական երաժշտության հիման վրա ենք սովորել ստեղծել նորը, ինքնատիպը:
- Կարծեք թե նորից երաժշտությանը վերադարձանք:
- Այո, որովհետև հիմքը նույնն է: Հետաքրքիր է. դասական, ջազային երաժշտության հիմքը պահել ենք, բայց էստրադայինը չենք ուզում պահել: Ընդամենը վերջերս ենք սկսել այս ուղղության մեջ ճանաչված անուններ նշել, այն էլ` մի պարզ պատճառով. որովհետև 70-ականներին նվիրված համերգով, որ մեր ուժերով կազմակերպեցինք, նորից ետ եկան վաղուց մոռացված անունները:
Մենք երաժշտություն ունենք, որը կմնա պատմության մեջ: Այն ստեղծել են Առնո Բաբաջանյանը, Կոնստանտին Օրբելյանը, Արտեմի Այվազյանը, Ժակ Դուվալյանը, Ռոբերտ Ամիրխանյանը: Նրանց երգերը լսելով` միանգամից Երևանն ես պատկերացնում: Նման երգեր այսօր չկան: Եղած հինն էլ ձևափոխված, ՙremix՚ կոչված տարբերակով է: Այսօր երգ չկա գրված, որ ժողովրդի հիշողության մեջ մնա: Տաս, տասնհինգ տարի հետո թափվելու է ջուրը, մոռացվի: Բայց մեր դասական ստեղծագործությունները, մեր մեծ կոմպոզիտորների երգերը եղել են, կան և կլինեն:
- Բոլորս գիտենք, որ Երևանի զարկերակը Աբովյան փողոցն է: Դեռևս հին ժամանակներից, երբ Աստաֆյան էր կոչվում, այն մեր ազգի մտավորականների զբոսատեղին էր, իսկ այսօ±ր:
- Հիշում եմ, Նկարիչների Միության մոտ մի փոքրիկ սրճարան կար: Այնտեղ ես տեսել եմ Հրաչյա Ներսիսյանին, Վախթանգ Անանյանին, Ռոբերտ Յոլչյանին և շատ այլ մեծերի: Մեծ պապիս ձեռքը բռնած այցելում էինք այնտեղ: Մարդիկ իրար ողջունում էին հարգանքով, տեղներից կանգնելով, գլխարկները հանելով: Հարգանք կար մեծի նկատմամբ: Այսօր, դժբախտաբար, այդ հարգանքը քիչ է մնացել, երիտասարդը կարող է կոպտել, վիրավորել մեծահասակին:
- Կարծես թե միտքս շարունակեցիք: Ինչի± պակաս կա մեր քաղաքում:
- Դաստիարակության պակաս: Օտարամուտ երևույթների ետևից ընկած` հեռուսատեսային անհարկի պրոպագանդայով ենք սնվում:
- Գաղտնիք ասած չեմ լինի, եթե նշեմ, որ ՙՓարիզյան սուրճ՚ սրճարանը, որտեղ այժմ տեղի է ունենում մեր զրույցը, սեփականության իրավունքով Ձեզ է պատկանում: Ես, որպես այցելու, առաջին անգամ չեմ այստեղ և միշտ այստեղ հանդիպել եմ ավագ ու երիտասարդ սերնդի մտավորականների: Հանդիպել եմ արվեստագետների իսկական ՙաստղաբույլի՚: Թեպետ աստղ անունն այսօր այնքան է չարչրկվել, որ կորցրել է իր փայլն ու շուքը, բայց այս պարագայում խոսքս տեղին է` ՙքաջ որսկանի գյուլլի պես՚: Ինչպե±ս դա կբացատրեք:
- Միտումնավոր ոչինչ կազմակերպված չէ: Այնպես ստացվեց, որ քաղաքի մտավորականությունն այստեղ սկսեց հավաքվել: Ուրեմն մի բան կա: Արվեստագետին երբեք չես ստիպի, որ այս կամ այն բանն անի: Անկեղծ ասած, չեմ էլ ուզենա, որ այստեղ ՙարևածաղիկ չրթողներ՚ երևան: Այստեղ շքեղություն չես տեսնի, հայելապատ ապակիներ չես տեսնի, շքեղ սեղաններ ու կահույք չես տեսնի: Այստեղ ամեն ինչ արված է պարզապես մտավորականի հանգիստը հաճելի պայմաններում անցկացնելու համար: Փարիզյան Մոնպառնասի սրճարաններում սեղաններն ավելի փոքրիկ են, ավելի ծուռ, ավելի անհարմար, իրար կպած, բայց մարդիկ բավականություն են ստանում միմյանց հետ շփվելուց: Մենք էլ չենք ուզում այդ շփումը բարձրաձայն, գռեհիկ ծիծաղով ու այլասերված խոսակցություններով փչացնել:
- Ուրեմն բացառո±ւմ եք Ձեր ներդրումն այս գործում:
- Անշուշտ: Բացառում եմ այնքանով, որ սա Երևանն է, որն անբացատրելի է: Նրան պետք է զգալ ներքուստ, հոգեպես: Ես դեռ չգիտեմ մի մարդու, որը կարողանա բացատրել, թե ինչ է Երևանը: Ես ապրում եմ իմ քաղաքում և փորձում շարժվել իմ ստացած դաստիարակության, ի’մ Երևանի օրենքների համաձայն: Այն օրենքների, որոնք 70-ականների արվեստագետների շունչն ու ոգին են (իհարկե, ոչ խորհրդային):
Երևանի մտավորականները միշտ ապրել են իրենց օրենքներով: Փառք Աստծո, որ դա այսօր էլ է շարունակվում: Դա շատ կարևոր է այն առումով, որ երկիրը, որը մտավորականություն չունի, կործանման է դատապարտված:
- Ինչո±վ է ներկայումս զբաղվում Վազգեն Ասատրյանը:
- Ձայնագրման փոքրիկ ստուդիա ունենք: Ընկերներիս հետ միասին որոշ գործեր ենք ձայնագրում: Այստեղ մենք գումար աշխատելու մտադրություն չունենք: Մեր խնդիրը տաղանդավոր երաժիշտներին անվճար ձայնագրելն է: Օրինակ, հենց նույն Լևոն Մալխասյանին: Ուզում եմ ավելի լրջորեն վերադառնալ արվեստին:
- Ո±րն էր Կանանց տոնին նվիրված անցյալ տարվա համերգի ենթատեքստը:
- Դա սերունդների յուրօրինակ երթ էր: Անհրաժեշտ էր, որ նոր սերունդը ելույթ ունենա հնի հետ. այսպես նա կկարողանար ճանաչել, հարգել, սիրել ու փայփայել իր արմատները:
- Հե±շտ է համատեղել բիզնեսն ու արվեստը:
- Ոչ: Բիզնեսը խանգարում է արվեստին և ընդհակառակը: Բայց ես նախընտրում եմ արվեստը:
-Արդյունքու±մ:
-Արդյունքում տուժում է թե° մեկը, թե° մյուսը: Եթե զբաղվում ես արվեստով, պետք է հարյուր տոկոսով նվիրվես նրան: Եթե այլ գործով ես զբաղվում, արվեստը թերի է մնում: Այս երևույթը, ցավոք, արդիական է մեր քաղաքում, քանի որ ՙշոու-բիզնես՚ հասկացությունը ևս արվեստ է` որից փող են շինում, բայց ո°չ արվեստի համար: Իսկական արվեստի պրոպագանդան ևս լրջորեն կխանգարի բիզնեսի զարգացմանը:
Այսօրվա եթերից պրոպագանդվող երաժշտությունը չի հիշվում: Թվում է, թե այն արդեն լսել ես, կամ էլ` բոլորը նույն երգն են երգում: Ինչ-որ նոր ոճ է` անհասկանալի բառերով: Ձայնագրում են, համակարգչով ՙֆալշերը՚ շտկում, CD-ներ թողարկում և հնչեցնում ու հոլովակը ցուցադրում այնքան, մինչև երիտասարդությունը բթանա ու դա ընդունի իսկականի արվեստի փոխարեն: Մի քանիսն են առանձնանում միայն:
Մի երևույթ էլ կա, որ խիստ ամոթալի եմ համարում: Նորելուկ արվեստագետը, որն ընդամենը հինգ տարի է բեմում, ստանում է ՙվաստակավորի՚ նույն կոչումը, ինչը ստացել է իր կյանքի 30-40 տարին բեմում անցկացրած, իրոք վաստակավոր արվեստագետը. մարդ, որը հարստացրել է Ռադիոյի ՙոսկե ֆոնդը՚: Հստակ տարբերակում չկա: Չի կարելի նույն հարթության վրա դասել մարդկանց, որոնց ներդրումը միանշանակ տարբեր է:
- Ելքը տեսնո±ւմ եք:
- Անշուշտ: Եթե հավատք չունենանք, լավատես չլինենք ու չպայքարենք, ուրեմն իզուր ենք ապրում: Անկախացանք ո'չ այլասերվելու համար: Եթե ամեն մեկն իր գործով զբաղվի և իր գործին լավ տիրապետի, երկիրն առաջխաղացում կունենա: Եթե մեր երկրում ամեն մեկն արթնանա իր մասնագիտությամբ, այլ ոչ թե ամեն առավոտ երեք միլիոն նախագահ արթնանա կամ էլ` տնօրեն ու մենեջեր, ամեն ինչ իր տեղը կընկնի: Ես վստահ եմ, որ շատ մարդիկ մտածում են պետականորեն շտկել բացերը:
- Ի±նչ կմաղթեք ՙԵրևակին՚:
- Լինեք օբյեկտիվ, խստապահանջ, ներկայացնեք այն մարդկանց պահանջները, ում հետ հարցազրույց եք վարում, չվախենաք ճիշտն ասելուց, անուններ տալուց: Ճիշտն ասելն ամոթ չէ: Նման մի ժողովրդական խոսք կա` ՙդժվար ընդունելի ճիշտն ամենագեղեցիկ ստից լավ է՚:
Արդեն ավարտել էինք զրույցը և պատրաստվում էինք հրաժեշտ տալ ճանաչված երաժշտին, երբ մեզ մոտեցավ բոլորիս քաջածանոթ հեռուստահաղորդավարուհի Սուսաննա Շահինյանը: Մենք չէինք կարող առիթը բաց թողնել և չխնդրել նրան մեկ-երկու խոսքով բնութագրել մեր իսկական երևանցուն:
- Յուրաքանչյուր անգամ մեծ ոգևորությամբ եմ խոսում իմ գործընկերների, նաև` հասակակիցների մասին, որովհետև մենք միասին ենք այս քաղաքում աճել: Միշտ հիացել եմ նրանց կատարումներով, մեծ պատիվ է եղել նրանց հետ միասին բեմահարթակում լինելը: Սակայն վերջին մեր ելույթները, անշուշտ, այլ տպավորություն թողեցին և այլ ազդեցություն գործեցին իմ ողջ կենսագրության վրա: Նախ` առաջին անգամ, երկար ընդմիջումից հետո,ես այդ խմբի հետ միասին բեմում հայտնվեցի: Դա ինձ համար կարծես երկրորդ երիտասարդություն էր: Երկրորդը` նրանք բացարձակապես չեն փոխվել. նույն, լավագույն երաժիշտներն են, նույն սիրով լցված դեպի հանդիսատեսը: Նույն պատասխանատվությամբ, նույն բարձր վարպետությամբ, սակայն միշտ պատրաստ ավելի կատարելագործվելու:
Իսկ Վազգենը ոչ միայն ինձ, այլև ողջ խմբին վերադարձրեց մեր Երևանը, այն Երևանը, որ մենք գիտեինք: Նա վերադարձրեց մեզ մայրաքաղաք ունենալու զգացողությունը: Այն, որ մենք մայրաքաղաքի անքակտելի մասն ենք կազմում, այն, որ մենք աճել ենք այստեղ... Կարծում եմ, այս ձեռնարկը Վազգեն Ասատրյանի և ողջ կոլեկտիվի յուրօրինակ երախտիքի խոսքն էր մեր մայրաքաղաքին, այն Երևանին, որը մեզ տվել է այս ամենը` լիցքերը, ավելի աճելու ցանկությունն ու հնարավորությունը... Մեզ և, անշուշտ, մեր հանդիսատեսին ու բոլոր նրանց, ովքեր սիրում և գնահատում են իսկական արվեստն ու իսկական երաժշտարվեստը:
Վազգեն Ասատրյանը, որ իրեն իրավամբ համարում է հին ու իսկական երևանցի, ծնվել և մեծացել է Երևանում, ավարտել է Չեխովի անվան միջնակարգ դպրոցը, դպրոցին կից սովորել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի կոնտրաբասի բաժնում: Ավարտել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Աշխատել է Հայհամերգում, եղել է 70-ական թթ.-ի վերջերին հայտնի ՙԱրմինա՚, ՙԷրեբունի՚ վոկալ-գործիքային խմբերի անդամ, նվագել Արա Բաբաջանյանի ՙԵրևան՚ խմբում, Կոնստանտին Օրբելյանի պետական էստրադային նվագախմբում: Որպես հնչյունային ռեժիսոր աշխատել է Մարզահամերգային համալիրում, աշխատանքային գործունեություն է ծավալել նաև Մոսկվայում (Ստաս Նամինի ՙՃՉպՑօ՚ խմբում), ԱՄՆ-ում:
Կատարելապես տիրապետում է մի քանի գործիքների, ունկնդրին հիացնում է նաև ինքնամոռաց վոկալային կատարումներով:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
|
|
|
|
|
 |
ՃԱՆԱՉՄԱՆ ԱՐԺԱՆԻ
ԳՈՒՅՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈՎՈՒՄ
Որմնանկարչական արվեստը Հայաստանում բազմադարյան պատմություն ունի, և շատ ողջունելի է, որ ազգային օպերայի և բալետի շենքի ինտերիերը զարդարված է արվեստի այս տեսակով: Բայց այդ շենքը Երևանի և, ընդհանրապես, ողջ հայ ազգաբնակչության համար զուտ սովորական կառույց չէ: Նույնիսկ լեգենդ գոյություն ունի` համաձայն որի այդ վայրում դեռևս հեթանոսական ժամանակներում կանգնած է եղել տաճար, որտեղ երգչախումբ է գործել: Ուստի վերոհիշյալ որմնանկարների հարցը չափազանց կարևոր էր և պատասխանատու. այն յուրաքանչյուրին վերաբերող գործ էր:
Գեղանկարիչ Հրաչիկ Հակոբյանը ճանաչված է հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: Այս իսկապես ինքնատիպ արվեստագետի ցուցահանդեսներին հանրությունը ծանոթացել է Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, Ֆրանսիայում: Իսկ Հայաստանում Սիրուն Հրաչիկի (այսպես էին նրան կոչում մտերիմները) գործերը գնահատված են և° մասնագետների, և° արվեստասեր լայն հասարակության կողմից: Հրաչիկ Հակոբյանի մասին բազմիցս գրվել է մամուլում, ֆիլմ է նկարահանվել, նույնիսկ, հուրախություն բոլորիս, վերջերս լույս տեսավ նրա աշխատանքների ալբոմը: Ի դեպ, այստեղ զարմանալիորեն աննկատ է նկարչի ստեղծագործական կյանքի այն դժվար շրջանը, երբ մաքառումների մեջ ընկղմված արվեստագետին մենակության մեջ սատարում էր միայն կինը: Այս նրբությունը բնավ մասնավոր երևույթ չէ, այլ պահ նկարչի ստեղծագործական ընթացքի համար, ինչպիսի հանգամանքներում և մթնոլորտում էլ ձևավորվում էր արվեստը, որով այսօր հիանում ենք, որն այսօր քննարկման թեմա ենք դարձնում:
Փակվելուց հետո ցուցահանդեսները մնում են միայն հիշողության կամ պատկերագրքույկների մեջ, ֆիլմերը ցուցադրվում և անցնում են, սակայն Հրաչիկ Հակոբյանի ստեղծագործ աշխատանքներից մեկը մշտապես մնում է մեզ տեսանելի` որպես նրա ազնիվ արվեստի օրինակ, որպես մեր արժեքների իսկապես մնայուն օրինակ: Խոսքը վերաբերում է օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի ճեմասրահի որմնանկարներին:
Ամեն ինչ սկսվեց 1978-79 թթ.-ին, երբ օպերայի շենքի վերանորոգման ժամանակ գլխավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը Հրաչիկ Հակոբյանին առաջարկեց զբաղվել որմնանկարներով: Դա և° մեծ պատիվ էր, և° փորձություն, և° նպատակների իրականացման բացառիկ հնարավորություն: Ազնիվ արվեստագետի մոտ ահռելի պատասխանատվությունն իրարամերժ և իրարահաջորդ ապրումներ ծնեց. տատանումներ, ինքնաքննադատություն, ոգևորություն և այլն: Եվ աշխատանքը սկսվեց ամենից առաջ նկարչի հոգում: Մտովի պատկերացումներն ուրվագծում էին բազմաթիվ տարբերակներ, տարբեր դրվագների և ընդհանուրի բազմաձև վերլուծություններ: Հրաչիկ Հակոբյանը կոնկրետ գործը սկսելուց առաջ ուսումնասիրեց հայոց պատմությունը` սկսած Վանի թագավորության շրջանից, վերստին խորամուխ եղավ հայկական ժողովրդական ավանդազրույցների, լեգենդների մեջ: Ուսումնասիրեց հայկական և հունական թատրոնների պատմությունը: Պրպտուն ուսումնասիրություններից զերծ չմնաց համաշխարհային արվեստի պատմության կրկնակի զըննումը` մասնավորապես հրապուրված հունական, էտրուսական արվեստներից մինչև ուշ միջնադար: Այս ամենից հետո գերխնդիրն արդեն կայանում էր սյուժեի ընտրության հարցում: Հրաչիկ Հակոբյանը հանգավ այն եզրակացությանը, որ որմնանկարի հերոսները չպետք է կոնկրետացվեին, այլ իրենցում պետք է ընդգրկեին հեթանոսական ժամանակներից մինչև մեր օրերի համապատասխան ձևով ընդհանրացված կերպարներ: Դրանցում կմիաձուլվեին թատրոնը, պարը, երաժշտական արվեստի տեսակները: Այս ամփոփիչ եզրահանգումն իրականացնելու համար բծախնդիր արվեստագետը կանգ առավ տեխնիկական խնդիրների իրականացման լուրջ հարցի առաջ: Եվ նորից ուսումնասիրություններ ու տքնաջան պրպտումներ` սկսած մոնումենտալ գեղանկարչության ամենահին էջերից, մինչև խճանկարչության և պատկերազարդման տարբեր տեխնիկաների զննում, ազգայինի և եվրոպականի (ֆրեսկո, սֆումատո և այլն) մանրազնին ուսումնասիրություններ:
Ճշմարտությանը տուրք տալու համար անպայման պետք է նշել, որ սրանք զուտ հետաքրքրությունից դրդված ուսումնասիրություններ չէին, այլ գիտական մոտեցմամբ ոգեշնչված մաքառումներ: Մաքառումներ, որ ուղեկցում էին արվեստագետին ստեղծագործական ոգևորության հետ, որոնք մեկտեղված պիտի ծնեին այն ստեղծագործությունը, որը հեղինակն այդ դրությամբ իր անելիքների գագաթն էր համարում, և որը սակայն ֆիզիկական ու հոգեբանական անչափ ցավեր պիտի պատճառեր նրան:
Հրաչիկ Հակոբյանի արվեստանոցի չափերը չէին բավականացնում որմնանկարի նույնիսկ էսքիզներն անելու համար: Օպերայի շենքի վերանորոգման ընթացքում նրան հատկացրին մի առանձին տեղ (կարի արհեստանոց): Այդ բարձրահարկ շենքում, որտեղ ներքին շինարարության ժամանակ նույնիսկ ամենատարրական պայմաններ չկային, միջանցիկ քամիների տակ, աստիճաններով անընդհատ վեր ու վար անելով` արդեն վատառողջ նկարիչը պարզապես պայքարում էր իր մտահղացումն իրականացնելու համար: Սակայն գլխավոր հարվածը դեռ առջևում էր:
Ամեն ինչ պետք է հաստատվեր նախարարության կողմից: Հավաքվել էին ստեղծագործական բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները (գրողների միություն, ժուռնալիստների միություն, ճարտարապետների միություն, կոմպոզիտորների միություն, նկարիչների միություն) և հանրապետությունում ճանաչված դեմքեր: Քննարկումը իրարամերժ կարծիքներով և բնութագիրներով էր ընթանում: Ոմանք աննրբանկատորեն նույնիսկ բարձրաձայնեցին, թե Սարյանից հետո ո±վ է չճանաչված Հրաչիկ Հակոբյանը նման կարևորագույն գործի համար: Բայց հմուտ աչք ունեցողներն ու արվեստն անձնականից վեր դասողները (Ջիմ Թորոսյան, Էդուարդ Իսաբեկյան, Ղուկաս Չուբարյան և այլք) հավանություն տվեցին և պնդեցին, որ ներկայացվածն արժանի է համընդհանուրինը լինելու պատվին: Ոմանք էլ, բավականին հայտնի դեմքեր, մերժում էին Հակոբյանի ընդհանրացված սյուժեի ընտրությունը` պնդելով, որ որմնանկարում պատկերվի անպայման կոնկրետ հերոս, ասենք, օրինակ, Անուշ կամ Դավիթ-Բեկ: Իսկ Հրաչիկ Հակոբյանի տեսակետն անփոփոխ էր` ազգային օպերայի շենքի ինտերիերի պատկերը չի կարող պարփակվել միայն կոնկրետով, այն պետք է լինի համամարդկային, սյուժեն զուտ պատմողականից պետք է անցնի դեկորատիվ-պատկերայինի շրջանակները և իր արտահայտչականությամբ լինի ընդհանրացված:
Վերջապես հաստատվեց և սկըսվեց երազված, բայց և շատ բարդ աշխատանքը: Արվեստագետը միայն էսքիզների վրա աշխատեց շուրջ երեք տարի (1978-81 թթ.) և բոլորովին անվճար: Այդ դժվարագույն շրջանում (և° ֆինանսական, և° ֆիզիկական, և° հոգեկան) նրան սատարում էր միայն կինը` նկարիչ, արվեստաբան Վիլենա Մկրտչյանը, որի հետևողական խնամքը նկարչի նկատմամբ, մասնագիտական ա-ռողջ քննադատություններն ու գնահատականները հույս և եռանդ էին հաղորդում նկարչին: Եվ այս ամենից հետո նկարչի աշխատանքը հանկարծ մերժվեց, և հօդս էր ցնդելու ամեն-ամեն ինչ: Դա մեծ հարված էր արվեստագետին, որն աննկարագրելիորեն ընկճվեց: Նրան ամենուր հետապնդում էր գերնյարդային վիճակը: Սակայն արդեն սկսած գործից, նվիրական դարձած երազանքներից, որդեգրած համոզմունք-սկըզբունքներից իսպառ հրաժարվելն անհնար էր նրա համար:
1981 թ.-ին Փարիզ այցելելը նոր եռանդ տվեց նկարչին. նա կրկին ոգևորվեցª այնտեղ Անդրե Մասսոնի ՙՕդեոն՚ թատրոնի որմնանկարները տեսնելուց հետո: Թատրոնի տնօրինությունն արդեն ծանոթ էր Հակոբյանի էսքիզներին, հետո Երևան էին ուղարկել Մասսոնի աշխատանքային նյութերը: Թեկուզ մերժված` հույսը չէր կտրում, ընդհակառակը` աշխատանքին վերադառնալու անզուսպ ցանկությունը եռում էր իր արվեստին անդավաճան արվեստագետի ներսում: Երևի կանխազգալով իր մոտալուտ մահը` նա անընդհատ խնդրում էր Աստծուն, որպեսզի հնարավորություն ունենա որմնանկարներն իրականացնել իր նոր մտահղացմամբ: Այդ գերլարվածությունն ու ընկճվածությունը, ծայրահեղ դեպրեսիոն վիճակը նրա արդեն հիվանդ օրգանիզմը չհաղթահարեց, և 1982-ին նկարիչը սրտի երկրորդ կաթվածն ստացավ, ինչն էլ կտրեց երիտասարդ արվեստագետի կյանքը:
Հրաչիկ Հակոբյանի մարդկային խառնվածքը հենված էր իր կայուն բնավորության, որդեգրած սկզբունքներից աննահանջ պայքարի հենքի վրա: Նյարդային կծկումները, որ ունենում է յուրաքանչյուրն իր պայքարի ընթացքում, զուգահեռվում էին նրա վրձնին: Նկարչի ընտրած մոտիվները և պատկերման յուրահատուկ ձեռագիրը մեզ տեղափոխում են նրա համոզմունքների աշխարհ, որը գուցեև սնվում էր ենթագիտակցականի հարուստ շերտից: Խստություն և քնքշանք, ամուր գիծ, կուռ կոմպոզիցիա` պարուրված թովչանքով, ժլատ գույներ և հեռու-հեռվից եկող մարդկային բարություն… Սա ենք տեսնում նրա արվեստում:
Հակոբյանի` նույնիսկ ոչ կոնկրետ հոգևոր թեմաներով գործերում ներկա է հոգևորը, նրա հավատ-համոզմունքը: Հակոբյանի կատարած ՙԽաչելությունը՚, եպիսկոպոս Սերովբե Մանուկյանի պատվերով և ցանկությամբ, պիտի զարդարեր Փարիզի Ժան Գուժոն փողոցի վրա գտնվող հայկական եկեղեցին: Որքան տքնեց նկարիչը: Այդ կարճ ժամանակահատվածում որքան շատ փորձեր արեց, որոնցից այսօր մնացել է ՙԽաչելությունների՚ շարքը: Մահացավ նկարիչը, մի քանի ամիս անց կյանքից հեռացավ նաև հոգևորականը, իսկ կատարված գործը մնաց արվեստանոցում: Մի փոքր ողբերգական, բայց և հաղթանակած լռությամբ լի դեմքեր, որոնցում հեղինակը կարծես զգացել է նաև իր մարդկային մեղքի մասնիկը և հասել զղջման մաքրագործությանը, ինքնամաքրմանը: Լակոնիկ և խիստ հորինվածքներ, ոչ առատ գույներ և հոգևոր տրամադրություն: Նման բաները միայն արտաքին տպավորության կամ արտահայտչականությունն ուժեղացնելու համար երբեք չեն արվում: Եթե չլինի կայուն համոզմունք, անհնար է հասնել ներգործության այն աստիճանին, որոնցով լի են Հակոբյանի այս և մյուս գործերը:
Իսկ ի±նչ են իրենցից ներկայացնում այդ որմնանկարները: Կոնկրետ սյուժեի հարցում հեղինակը ոգեշնչված է եղել Կրետեի հինավուրց լեգենդներով: Պատկերված են մերկ աղջիկների ու տղաների խմբեր: Ի դեպ, այստեղ ակնառու են անտիկ խեցեգործության նկարազարդման արվեստի աղերսները: Դեռատի տղաները խաղում են թևերը լայնատարած բացած արծվի հետ, մերկ աղջիկները` ցլի: Ցուցադըրված է մարմինների հիացական արտահայտությունը բուռն շարժման մեջ: Հրաչիկ Հակոբյանը հասել է երաժշտական ռիթմի պատկերմանը: Կոմպոզիցիայի արդեն իսկ կառուցվածքը` ֆիգուրների դասավորվածությամբ, գծերի ճկուն խաղով ապահովում է երաժշտական մթնոլորտի զգացողությունը: Բազմաֆիգուր տեսարանի առանձին բաղկացուցիչների` իրենց համապատասխան ռակուրսներով, և ընդհանուրի ամուր կապը կուռ համակարգ է ստեղծում հորինվածքում: Եվ երազային զգացողությունը, որ ճառագում է տեսարանից, ակամայից ուղեկցում է դեպի վաղեմի ժամանակները, երբ տոնախմբությունների ժամանակ հեթանոս հայուհին կաքավում էր իր նազանի շարժումներով` դրանցում խտացրած պատմությունը, կիրքը, զգացումը:
Էսքիզների վրա աշխատելիս Հրաչիկ Հակոբյանը երկար փնտրում էր համապատասխան տիպաժներ` տարբեր մարմնակառուցվածքներով, կառուցվածքների տարբեր համաչափություններով: Նույնիսկ ցլի և արծվի համար չէր բավականանում մի քանի տարբերակներ անելով: Նույնիսկ այդ բազմատեսակ ճեպանկարներն առանձին վերցրած ինքնուրույն աշխատանքներ կարելի է համարել, որոնք հետագայում ցուցադրվեցին Լենինգրադումª նկարիչների տանը, անհատական ցուցահանդեսի ժամանակ: Փնտրտումների բծա-խնդիր ճանապարհներին, բացի բազմազան վարիացիաներից, կատարվեցին կոլորիտի տեսակետից շատ տարբեր տարբերակներ: Եվ յուրաքանչյուր (հողագույն-շագանակագույն, կապույտ-հրե կարմիր, կանաչավուն) էսքիզում էլ կերպարների դիրքերի որոշակի փոփոխությամբ, ֆոների այլությամբ` նույն ճախրանքի և մեղեդայնության մթնոլորտն է:
Այս ստեղծագործությունը մեզ հիշեցնում է Մատիսի ՙՊար՚ և ՙԵրաժշտություն՚ հանրահայտ գործերը, սակայն մոտեցմամբ, հատուկ տրամաբանությամբ և շարժունությամբ` այնումենայնիվ հեռու է ալեկոծման որոշ կոպտությունից և պահպանում է հանդարտ ռիթմի էքսպրեսիայից: Փաստորեն, Հակոբյանի այս ստեղծագործությունն իր կերպարային արտահայտությամբ ոչ միայն հավաքական գործ դարձավ, ոչ միայն տարբեր արվեստներ արտահայտող գեղարվեստական միաձուլվածք հանդիսացավ, այլև իր արտահայտչաձևերով շատ անգամ հիշեցնելով անտիկ շրջանից սկսած` մինչև ժամանակակից մոտեցումներ, այնուամենայնիվ պահպանեց միայն ու միայն իրենը, իրենը և° գաղափարականով, և° կատարողականով:
Ցավոք, վաղամեռիկ արվեստագետն այդպես էլ չհասցրեց օպերայի շենքում իր ձեռքով իրականացնել իր պատկերացումները: Նրա մահից հետո, ավելի քան քսան տարի անց, այդ աշխատանքը կատարեց Ռուբեն Այվազյանը: Շնորհակալությամբ պետք է հիշել նրան, ինչպես նաև
Աշոտ Ալեքսանյանին, ում ջանքերի շնորհիվ իրականացավ այս գործը: Այսօր բոլորս ենք տեսնում այդ հրաշք ստեղծագործությունը, ուստի պետք է որ տեղյակ լինենք նաև, թե ինչպիսի պատկերացումներ ուներ հեղինակը: Դա շատ կարևոր է. տեսնելուց զատ պետք է ճշգրիտ հասկանալ այն:
ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Արվեստաբան, Հայաստանի ազգային
պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ
|
|
|
|
|
|